|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում մոտ 6 ժամ տևած քննչական գործողություններն ավարտվել են, իրավապահները առգրավել են համակարգիչներ և փաստաթղթեր։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Իրականացվել է խուզարկություն, որի հետ մենք ունենք անհամաձայնություն։ Մեզ տրամադրվել է դատարանի որոշում, և մենք բողոքարկելու ենք, քանի որ գտնում ենք, որ այս գործընթացն ապօրինի է», - ասաց Ֆերոյանը։
Փաստաբանը, արձագանքելով դիտարկմանը, թե Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ խուզարկություն իրականացվել է հարկեր թաքցնելու կասկածանքով, հայտարարեց՝ նման բան գոյություն չունի։
«Մենք գտնում ենք, սա ապօրինությունների շղթայի մասն է, որը կանխատեսում ենք, որ կշարունակվի»,– հավելեց Արմեն Ֆերոյանը։