|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանում առավոտյան 08։00-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև 20։00-ն. հայտնում է РИА Новости-ն:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու: Թեկնածուների գլխավոր եռյակն է՝ կրթության ու գիտության նախկին նախարար, փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից, նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն՝ «Միացյալ ազգային շարժում»-ից, և «Ժողովրդավարական շարժում՝ Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն: Գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երրորդ ժամկետում չի կարող առաջադրվել:
Քվեարկության համար բացվել են 3 655 ընտրական և 34 լրացուցիչ հատուկ տեղամասեր: Արտերկրում ընտրություններին կարող է մասնակցել 48 հազար 458 քաղաքացի: