կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 19:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր այսօրվա վիճակը երեկ ընդունված սխալ որոշման արդյունք է․ Իշխան Սաղաթելյան

Մեր այսօրվա վիճակը երեկ ընդունված սխալ որոշման արդյունք է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևանում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ։  

«Պետք է ՀՀ քաղաքացին սրբագրի 3 տարի առաջ թույլ տված սխալը, մենք մեր պետականությունը պետք է վերադարձնենք հայ ժողովրդին։ «Հայաստան» դաշինքը գալիս է՝ երկրում հաստատի կայունություն և անվտանգություն, գալիս ենք, որպեսզի բարելավենք յուրաքանչյուրիդ կյանքը, վերականգնենք մեր արժանապատվությունը, գալիս ենք՝ ուղղենք մեր մեջքը և կառուցենք բոլորիս երազած Հայաստանը․ դա կարող է անել «Հայաստան» դաշինքը»,-ասաց նա։

Իշխան Սաղթելյանը վստահեցրեց, որ իրենց թիմն է Հայաստանի փրկության ուժը, ով հունիսի 20-ին գալու է՝ հեռացնի այս չարիքի կառավարությանը և ստեղծի հզոր, ամուր և ուժեղ Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում․