|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք Հայաստանի դեմ տարած ադրբեջանական հաղթանակն է վկայակոչում»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությա քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին, ըստ նրա, այդ երկրի` Թուրքիայի, ղեկավարը բաց հայտարարում է, թե որքան էլ Հայաստանյան իշխանությունը իրենց «քսմսվի», Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարային մեծ դեր վերապահի, Ցեղասպանությունն ուրանա մեկ է` իրենք Հայաստանի հետ կկարգավորեն հարաբերությունները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվի:
«Պարզ ասած, մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը»,- գրել է Տ.Աբրահամյանը: