Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Թուրքիայի հատուկ բանագնաց Ս. Քըլըչի և ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ներկայացուցիչ Ռուբինյանի հերթական՝ երրորդ հանդիպումը Վիեննայում. Հանդիպումից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, այլ միայն վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը «առանց նախապայմանների» հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե իսկապես այդ հանդիպումները այլ՝ գաղտնի օրակարգ չունենային, այլ միայն կոչված լինեին կողմերի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ապա դա կարվեր ժամանակակից աշխարհում ամենատարածված ձևով՝ երկու երկրները փոխանակվում են համապատասխան նոտաներով և վերջ։ Ավելին՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիան է, որ չի հաստատում հարաբերություններ ու դնում նախապայմաններ՝ փակ պահելով սահմանը, առավել ևս բանակցելու որևէ այլ խնդիր չկար հայկական կողմի համար։
Միաժամանակ կարելի է պնդել նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ համաձայնություն կկնքվի միայն այն ժամանակ, երբ որևէ պայմանագիր/համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս երկու գործընթացները կապված են միմյանց՝ խիստ որոշակի հերթականությամբ. սկզբից Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ «համաձայնվի»՝ զիջելով Արցախն ու նոր նվաճված տարածքները ՀՀ-ում, ապա որպես «նվեր» Թուրքիան ՀՀ հետ կհաստատի դիվհարաբերություններ ու սիմվոլիկ կերպով կբացի որևէ անցակետ։ Իսկա դրանից հետո կդրվեն նոր նախապայմաններ։
Այդ թվում հենց այս թուրքական նախապայմանների կատարման դեմ են դիմադրում փողոցներում ու հրապարակներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ»։