Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիևի ընտանիքը կողոպտել է պետական գանձարանից, ինչպես նաև մեծ չափերի կաշառքները, որոնք կառավարությունը տվել է եվրոպացի և ամերիկացի տարբեր պաշտոնյաների։
Հետևաբար, զարմանալի չէ, որ հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է իշխող վերնախավն օգտվում իր գրպանները լցնելու յուրաքանչյուր հնարավորությունից:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է Ադրբեջանի սկանդալային գործողությունները, որոնք վերնագրված են. «Ադրբեջանի COP29 կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերները» կապված են իշխող Ալիևի ընտանիքի և նրանց ներքին շրջանակի հետ …. Բաքվի այս տարվա միջազգային այցելուներն ամենուր, որտեղ նայեն, կտեսնեն ընկերություններ, որոնք կապված են Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»: Այս ծավալուն զեկույցը գրել են Ջեյմս Դաուսեթը, Քելի Բլոսը, Ֆաթիմա Քարիմովան և Էլի Մոսկովիցը:
OCCRP-ն Ադրբեջանը բնութագրել է որպես «ամենաբռնապետական երկիրը, որը երբևէ հյւուրընկալել է միջոցառումը …. Լինի հանքարդյունաբերություն, բանկային գործ, հյուրընկալություն, թե շինարարություն, դժվար թե լինի այնպիսի խոշոր արդյունաբերություն Ադրբեջանում», որ Ալիևների իշխող ընտանիքը տիրապետող չլինի: «Արդյունքում Ալիևներն ու նրանց մերձավոր շրջապատն ապշեցուցիչ հարստություն են դիզել, որի զգալի մասը պահվում է արտասահմանում կամ կապված է արտերկրի կալվածքների հետ: Նույնիսկ նախագահի 11-ամյա որդին Լոնդոնում գրասենյակային շենք ուներ»:
Ահա նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մերձավոր շրջապատի և Կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերների» միջև կապերը.
1) «Նախագահ Ալիևի դստեր նախկին ամուսինը [Էմին Ագալարով] …. շահել է 5,2 միլիոն դոլար արժողությամբ պետական պայմանագիր [առանց մրցութային որևէ գործընթացի]՝ հյուրընկալելու COP29-ի 5000 հյուրերին Կասպից ծովում գտնվող իր շքեղ Sea Breeze Resort-ում»: Հյուրերը «մնալու են գերշքեղ սենյակներում ․․․․ յոթկիլոմետրերկարությամբլողափից, ավելիքան 50 բարերիցուռեստորաններիցև 60 լողավազաններիցօգտվելուհնարավորությամբ»: Այսպայմանավորվածությունըբացահայտածադրբեջանցիվեց լրագրողներն այժմ գտնվում են Բաքվի բանտում:
2) «PASHA Holdings, Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկն է, որին պատկանում են հյուրընկալող քաղաքի բազմաթիվ լավագույն հյուրանոցներ, և մեծ շահեր ունիզբոսաշրջության, շինարարության, ապահովագրության և բանկային ոլորտներով: PASHA-ն պատկանում է Ալիևի երկու չափահաս դուստրերին [Լեյլա և Արզու]։ Ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Միր Ջամալ Փաշաևը «Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմիկն է»։
3) «Azersun Holding …. նախագահում է Աբդոլբարի Գոզալը` Հասան Գյոզելի հորեղբայրը, որն Ալիևա քույրերի համար հիմնել է երեք ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում»:
4) «Silk Way West Airlines …. պատասխանատվություն է կրում համաժողովին նյութերի և պարագաների տեղափոխման համար: Այն պատկանում է նախկին պետական պաշտոնյային, սակայն նախապես կապված է եղել Ալիևի դուստրերից մեկի հետ` Silk Way Bank քույր ընկերության միջոցով …. Ավիաընկերությունը, վերջնականապես, պատկանում է նախկին պետական պաշտոնյա Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաև կապված է եղել առաջին ընտանիքի հետ՝ քույր ընկերության միջոցով. 2010 թվականին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արզու Ալիևան՝ նախագահի կրտսեր դուստրը, եղել է Silk Way Bank-ի երեք սեփականատերերից մեկը, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թևն էր, որի մաս է կազմում նաև ավիաընկերությունը»։
5) «GILTEX, մի ընկերություն, որը վերահսկում է տեղական տեքստիլ շուկայի գրեթե երեք քառորդը և մինչև անցյալ տարի մաս էր կազմում [Gilan Holding] կոնգլոմերատի, որտեղ բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է նախագահի դուստրերին [Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի երեխաների հետ միասին։ Հեյդարովը նաև COP29-ի կազմկոմիտեի անդամ է]։ Gilan Holding-ը լուծարվել է 2023 թվականին»։
6) «SOCAR Green .... Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր ձեռնարկությունն է, որը մեծ դեր է խաղում նավթ արդյունահանող երկրի տնտեսության մեջ»:
7) ABB բանկ, վերանվանվել է 2021 թվականին, սակայն իր նախկին անվան տակ՝ Ադրբեջանի միջազգային բանկ, անբարեհաճ վերնագրերի պատճառ է դարձել 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սկանդալում իր ունեցած կենտրոնական դերի համար, ինչը հայտնի է որպես «Ադրբեջանական լվացքատուն»։ Բանկի նախկին նախագահը բանտարկվել է 2016 թվականին՝ հիմնարկից գրեթե 3 միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա կինը, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում, հետագայում ստացել է երկրի երբևէ առաջին «անբացատրելի հարստության հրամանը»՝ բրիտանական իշխանությունների պահանջով ապացուցելու իր հսկայական հարստության օրինական ծագումը: Հետագայում նա համաձայնեց վերադարձնել 17.8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը և գոլֆի ակումբը, որն անցավ բրիտանական պետությանը:
OCCRP-ն այնուհետև հայտարարել է, որ «ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ զեկուցում է Ադրբեջանի մասին՝ բացահայտելով կոռուպցիա, մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ»: Ահա որոշ զեկույցների կարևորագույն կետերը․
1) «Ինչպես իշխող Ալիևի ընտանիքը շահեց արժույթի փլուզումից, ինչպես էր նա ձգտում գնել Ղրղզստանի ոսկու հանքավայրերը, և ինչպես է կարողացել կառավարությունից կորզել ապշեցուցիչ 1 միլիարդ դոլար հեռահաղորդակցության ընկերության ձեռքբերումից:
2) «2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» տվյալների հիման վրա կատարված հետաքննությունը, որը պարզել է, թե ինչպես է [Ալիևի] ընտանիքն օգտագործել օֆշորային կառույցները և սեփականության բազմաթիվ շերտեր՝ հարստությունը գաղտնի պահելու համար»:
3) «Այս տարվա սկզբին մի խումբ անկախ լրագրողների շինծու մեղադրանքներով բանտարկելը՝ փետրվարի նախագահական ընտրություններից առաջ»:
4) «Ինչպես են ամերիկացի լոբբիստներն աջակցել և գումար վերցրել վարչակազմից, և ինչպես է «Ադրբեջանական լվացքատունն» օգտագործվել իր վերնախավի համար երկրից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու նպատակով»:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի