|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԿԺԴՀ-ԱՄՆ երրորդ գագաթնաժողովը հնարավոր է միայն երկու երկրների միջև երկխոսության հաջող զարգացման պարագայում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Կորեայի Հանրապետության նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի խոսքերին հղումով:
Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների նոր հանդիպում «հնարավոր է միայն աշխատանքային մակարդակում երկխոսության շարունակման պարագայում»:
Պաշտոնյան մանրամասնել Է նաև, որ Սեուլը «սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ի հետ շփումներում շուտափույթ առաջընթացի հասնելու համար»:
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել, որ նախատեսում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել մինչև այս տարեվերջ, ու նշել, որ Փհենյանում գագաթնաժողով անցկացնելը վաղաժամ որոշում կլիներ:
Հիշեցում
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2018 թվականի հունիսին Սինգապուրում, իսկ 2019 թվականի փետրվարին Հանոյում կայացած երկրորդ գագաթնաժողովն անարդյունավետ է ավարտվել: Միևնույն ժամանակ Թրամփը և Կիմ Չեն Ընը կարճ հանդիպում են անցկացրել Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանի Փանմունջոմ տեղանքում 2019 թվականի հունիսի 30-ին: