|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Հումորի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ Հումորի օրը հաճախ ստում են, ինչն այնքան էլ լավ չէ: Սակայն, նրա կարծիքով, եթե այդ սուտի հիմքը չարությունը չէ, վատ չէ:
«Մեզ մոտ տարվա մեջ 364 օր խաբելու օր է, մեկ օր` ծիծաղի: Այո, մեզ մի քիչ շատ են խաբում` տարբեր առիթներով, տարբեր մարդիկ: Հումորը դարձել է մի տեսակ մակերեսային, կոպիտ, «քյասար»: Ես անգլիացիների հումորն եմ սիրում, քանի որ այն շատ ենթատեքստեր ունի իր մեջ»,- ասաց Ծատուրյանը:
Ըստ նրա` մեզ մոտ այժմ հումորիստները մտածում են` ի՞նչ անել` հանդիսատեսին դուր գալու համար, ինչն այնքան էլ ճիշտ չէ: