Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իսրայելի տարածքում Իրանի զանգվածային հրթիռային հարվածից հետո ողջ լուսավոր աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչպիսին կլինի Թել Ավիվի պատասխանը Թեհրանին։ Մերձավորարևելյան այս երկու պետությունների միջեւ տեղի ունեցող ռազբորկաների արդյունքից ուղղակիորեն կախված է տնտեսական բարեկեցությունը հին և նոր աշխարհում, Եվրոպայում և Ասիայում։
«Սեւ կարապ»
․․․ Իրանը հրեական պետության տարածքում իրականացրել է թվով երկրորդ օդային հարձակումը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռների օգնությամբ․․․Այժմ գնդակը Իսրայելի կողմն է, որի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն է իրեն գցել բոլոր հարեւանների հետ հակամարտության շարունակական սրման անհրաժեշտության ծուղակը։ Տարբերակները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած իրանցի բարձրաստիճան զորավարների եւ քղաքական գործիչների սպանություններից մինչեւ բարձր ճշգրտության սպառազինությամբ հարվածներ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի օբյեկտներին։ Վերջին դեպքում առկա են հետագա էսկալացիայի ռիսկեր՝ ընդհուպ մինչեւ հակամարտությունը լայնամասշտաբ պատերազմի վերաճելը մի կողմից Իսրայելի եւ նրա արեւմտյան կամակատարների, մյուս կողմից՝ Իրանի եւ նրան դաշնակից «շիական գոտու» երկրների միջեւ։ Դա ամենաբացասական հետեւանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, որը կախված է ածխաջրածնային վառելիքի օգտագործումից։ Մասնավորապես, միայն Իրանն է օրական 1,6-ից 1,7 մլն բարել նավթ մատակարարում արտահանմանը։ Եթե այդ մատակարարումները դադարեցվեն, նավթի գնանշումները կտրուկ կբարձրանան։ Բայց շատ ավելի լուրջ հետեւանքներ կլինեն, եթե Թեհրանում որոշեն Հորմուզի նեղուցը փակելու գործողություն իրականացնել։ Ամեն օր այս ջրային զարկերակով անցնում է նավթի համաշխարհային բեռնափոխադրումների մոտ 20%-ը Իրաքից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից եւ Իրանից: Բացի այդ, Հորմուզի նեղուցը կազմում է տանկերների կողմից մատկարարվող հեղուկացված բնական գազի ընդհանուր ծավալի մինչեւ 20%-ը։ Ածխաջրածնային հումքի եւ էներգաիրների նման ծավալների միաժամանակյա անկումը շուկայից կհանգեցնի դրանց գնանշումների արագ աճի, իսկ եթե իրավիճակը երկար ժամանակ ձգձգվի, կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամի։
«Շուկայի անտեսանելի ձեռքը»
Իսրայելի կողմից Թեհրանի համար առավել իրատեսական եւ միեւնույն ժամանակ առավել ցավոտ պատասխանը կարող է լինել նրա նավթային եւ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացումը կամ լուրջ վնասումը: Այն մասին, որ Թել Ավիվում հակված են հենց այդ տարբերակին, գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին: Իրավիճակի մասին տեղեկացված աղբյուրը հայտարարել է՝ դիտարկվում են տարբեր տարբերակներ, սակայն «թափ է հավաքում» հարվածը, որը Իրանին տնտեսական վնաս կհասցնի, ինչպիսին է նավթի արտադրության օբյեկտների հարձակումը:
Այս իրադարձությանը սպասելիս նավթի գներն իսկապես բարձրացել են, բայց ոչ այնքան, որքան սպասում էին շատ փորձագետներ եւ վերլուծաբանները: 2024 թ-ի հոկտեմբերի 2-ին Լոնդոնի ICE բորսայում Brent էտալոնային ապրանքանիշի արժեքը բարձրացել է 2,3 տոկոսով եւ հասել 76,14 դոլարի մեկ բարելի դիմաց։ Բայց ոչ 100 կամ 150 դոլար մեկ բարելի համար, չնյած կան բազմաթիվ այլ գործոններ, բացի Իրանի եւ Իսրյելի միջեւ հարվածների փոխադարձ փոխանակումից: Այսպես, օրինակ, Բենգազիում տեղակայված Լիբիայի արեւելյան մասի կառավարությունը, որը բաժանված է քաղաքացիական պատերազմով, հայտարարել նավթի արտահանման դադարեցման մասին: Լիբիայի կառավարությունը հայտարարում է ֆորս-մաժոր բոլոր հանքվայրերում, նավահանգիստներում, նավթային կազմակերպություններում եւ ձեռնարկություններում եւ նավթի արդյունահանման եւ արտահանման կասեցում մինչեւ հետագա ծանուցումը:
Մեքսիկական ծոցում հզոր փոթորկի պատճառով տարհանվել են ավելի քան 170 հարթակներ, որոնցով նավթ էր արդյունահանվում: ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է տոկոսադրույքը, ինչը սովորաբար ենթադրում է նավթի գնանշումների աճ, բայց դա դեռ տեղի չի ոնեցել: Համաշխարհային տնտեսական գործընթացների այս եւ այլ տարօրինակությունները հեշտությամբ կարելի է բացատրել քաղաքական նպտակահարմարության հարցերով, այն է՝ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններով։ Պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին այժմ պետք չէ Մեծ Պատերազմ Մերձավոր Արեւելքում, ինչը կհանգեցնի նավթի գնանշումների աճին, ինչը նշանակում է, որ ամերիկացի ընտրողը ավելի շատ կվճարի ավտոմեքենաների բենզալցակայաններում: Եթե սրցումը տեղի ունենա հենց հիմա, ապա Դոնալդ Թրամփը կարող է Միացյալ Նահանգների բոլոր տնտեսական խնդիրների համար մեղադրել Բայդեն-Հարիս թիմին եւ շատ չի սխալվի: Այս ամենը վերաբերում է շուկայի անտեսանելի ձեռքի մասին լիբերալ հեքիաթների հարցին, որն ինքը կկարգավորի ամեն ինչ։ Անտեսանելի երթեւեկող իսկապես կա, բայց ամերիկակենտրոն համաշխարհային տնտեսական համակարգում նա նստած է Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է իրանական նավթային ենթակառուցվածքներին հասցված զանգվածային հարվածներին, ապա դրանք, հավանաբար, տեղի կունենան ԱՄՆ նախագահական ընտրույթուններից հետո, եթե միայն Թել Ավիվում չցանկանան խաղարկել այդ խաղաքարտն իրենց օգտին՝ գնալով էսկալացիայի։
Սերգեյ Մարժեցկի
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի