կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 11:33
Տարածաշրջան

Նավթային և բանկային համագործակցությունները Միջուկային գործարքում Իրանի ամենակարևոր տնտեսական իրավունքներն են. Ռոհանին հեռախոսազորւց է ունեցել Մակրոնի հետ

Նավթային և բանկային համագործակցությունները Միջուկային գործարքում Իրանի ամենակարևոր տնտեսական իրավունքներն են. Ռոհանին հեռախոսազորւց է ունեցել Մակրոնի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադառնալով Իրանի՝ այլ երկրների հետ նավթային եւ բանկային համագործակցությունների ընթացքի արագացման անհրաժեշտությանը, որոնք Միջուկային համապարփակ համաձայանգրում ամրագրված Իրանի ամենակարեւոր տնտեսական իրավունքներն են՝ Ռոհանին շեշտել է հարցի վերաբերյալ փորձագիտական եւ արդար լուծում գտնելու ճանապարհին տարբեր առաջարկների քննարկման կարեւորությունը:

Խոսելով տարածաշրջանային իրադարձությունների մասին՝ Ռոհանին ասել է. «Ցավոք Իրանի եւ Ֆրանսիայի՝ լարվածությունը թոթափելու եւ տարածաշրջանում խաղաղ գոյակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ջանքերի ֆոնին, ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների ականատեսն ենք»:

Ոհանին նշել է, որ Իրանը կարեւորում է Հորմոզի նեղուցում անվտանգության ապահովումն ու նավագնացության ազատությունը, եւ իրանական ուժերը կանոնակարգին համապատասխան, վերահսկողություն են իրականացնում:

«Իրան-Եվրոպա գործակցության ընդլայնումը կարող է անվտանգ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանի եւ աշխարհի համար, իսկ Ֆրանսիան, որպես Եվրամիությունում Իրանի երկարամյա գործընկերներից մեկը, կարող է կառուցողական դեր ունենալ այս առումով»,- ասել է Իրանի նախագահը: Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի համար կարեւոր է հասնել փոխընդունելի արդյունքի, եւ ապահովել Միջուկային գործարքում ամրագրւած Իրանի շահերը: Նա ողջունել է նախագահ Ռոհանիի՝ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման համար լուծումներ գտնելու նպատակով Իրանի եւ Ֆրանսիայի փորձագետների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը, կարեւորելով Թեհրանի եւ Փարիզի միջեւ համագործակցության ընդլայնումը: