կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-10 13:44
Հասարակություն

Վթար` Երևան-Երասխավան ճանապարհին. մեքենան ամբողջովին այրվել է

Վթար` Երևան-Երասխավան ճանապարհին. մեքենան ամբողջովին այրվել է

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21։30-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Երեւան քաղաքի Բագրեւանդի 88 տան բնակիչ, 28-ամյա Արմեն Աղաջանյանի վարած Audi A7 մակնիշի 008 AA 01 համարանիշի, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 ՕQ 928 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Գազել մակնիշի 34 TT 648 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Opel-ում հրդեհ է առաջացել է եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։