|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելի հարվածները Լիբանանի վրա վերջին մի քանի ժամվա ընթացքում, թերևս, այնքան ինտենսիվ չեն եղել, որքան ուրբաթ օրը և ամբողջ շաբաթ օրվա ընթացքում, սակայն իսրայելական բանակը մտադիր է ճնշում գործադրել «Հեզբոլլահի» վրա, հայտնում է Al Jazeera-ն։
«Կան նաև մի քանի չհաստատված տեղեկություններ սահմանի երկայնքով հնարավոր ցամաքային զորաշարժերի մասին: Անկախ դրանց ճիշտ կամ սխալ լինելուց, անկասկած է, որ դա այն ճնշման մի մասն է, որն Իսրայելը գործադրում է «Հեզբոլլահի» վրա»,- պնդում է լրատվամիջոցը։
Իսրայելը նաև ռազմական շրջափակում է կիրառել Լիբանանի նկատմամբ, ընդգծում է քաթարյան հեռուստաալիքը։
«Բեյրութի միջազգային օդանավակայանը դեռ գործում է, սակայն իսրայելական բանակը հստակ հասկացրել է, որ իրանական, սիրիական կամ ցանկացած այլ ինքնաթիռներ, որոնք նա թշնական է համարում Իսրայելի համար, չեն կարողանա վայրէջք կատարել: Նրանք նաև հայտարարել են, որ Սիրիայի սահմանին իրենց գնդակոծած սահմանային անցակետերը չեն վերաբացվի»,- հաղորդում է Al Jazeera-ն: