Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի Հայ դատի մարմնի ատենապետ Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես դեմ է քաղաքական հաշիվներ մաքրելուն և պատեհապաշտորեն ուրիշին զրպարտելուն, դատողություններին և վիրավորական արտահայտություններին, հատկապես, եթե դրանք վերաբերում են եկեղեցուն: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մեղադրանքներին:
«Հայաստանյաց եկեղեցին մեր կարևորագույն սյուներից մեկն է և անընդունելի է ինչ-ինչ հաշիվների համար, առանց փաստերի, նսեմացնելը և պախարակելն այն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ամենանայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր կալանավորների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը`հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը: Նա մասնավորապես հայտարարել էր.
«Անսալով Ռոբերտ Քոչարյանի առողջության մասին բժիշկների կարծիքին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրականացմանը զուգահեռ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թվում և խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագա վատթարացումը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: