Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» մրցանակի հավակնորդներին ներկայացրեցին Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը: Դրանից հետո նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին:
Դիտարկմանը` այս մրցանակաբաշխությունը հիմնականում ողջունվել է, բայց քննադատություն կա, որ նրանք փորձում են Հայաստանը որպես հումանիզմի երկիր ներկայացնել, և որ նրանց կազմակերպությունը չի անդրադառնում ներհայաստանյան` մարդու իրավունքների խախտումներին, Աֆեյանն արձագանքեց` ասելով, որ իրենց նպատակն է եղել հիմնել ինքնատիպ շարժում, որի նպատակը մարդասիրությունն է: «Այդ շարժման նպատակն է մարդասիրական ձևով ներկայացնել, որ կան մարդիկ, ովքեր այսօր իրենց կյանքը վտանգի տակ են դնում` ուրիշներին օգնելու համար, ինչպես հարյուր տարի առաջ որոշ մարդիկ արեցին` հայերին օգնելու համար»,- ասաց նա, ապա հավելեց. «Պարզապես Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերը հնարավորություն չունեին նրանց շնորհակալություն հայտնելու, նշելու նրանց անունները, ովքեր աջակցել են իրենց: մենք այսօր նրանց անունները նշելու հնարավորություն ունենք, նաև` նրանցը, ովքեր այսօր են օգնում»:
Հարցի երկրորդ մասին անդրադարձավ Վարդանյանը, նա նշեց, որ մենք չպետք է խոսենք միայն մեր մասին: Ըստ նրա` պետք է փոխել մոտեցումը: «Մենք ուզում ենք ասել, որ, մեր ցավով հանդերձ, պետք է ուրիշների մասին մտածենք: Մենք ճիշտ բան ենք արել, մենք այլ կերպ պետք է նայենք հարցերին»,- հայտարարեց նա, ապա նշեց, որ իրենց նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը:
Ինչ վերաբերում է հարցին` անցած տարի Ջորջ Քլունին է մասնակցել մրցանակաբաշխությանը, այս տարի կլինե՞ն հայտնի մարդիկ, Վարդանյանը պատասխանեց, որ լրագրողների համար հետաքրքիր մարդիկ կլինեն, ապա նշտեց, որ ամենակարևոր մարդիկ «Ավրորա»-ի մասնակիցներն են` այդ 5 հերոսները: