Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Մարզերում պարեկային ծառայության ներդրումից հետո հանցավորության ցուցանիշներն աճել են»,-կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Յուրաքանչյուր մարզում պարեկային ծառայության ներդրվելուց հետո մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ, օրինակ, խոշոր մարզերում ամսվա կտրվածքով 60-70 դեպքով աճել է հանցավորությասն ցուցանիշը։ Սրանք հիմնականում թմրանյութերի և զենքեր պահելու դեպքեր էին։ Իրականության մեջ այդ դեպքերը եղել են, դրանք սկսել են բացահատվել և ցուցանիշների վրա ազդել երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել, խոսքը պարեկների մասին է»,-ասաց Քննչական կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն անդրադարձել էր հիշյալ խնդրին՝ ընդգծելով, որ Ոստիկանությունը պարբերաբար ռեյդեր է անում՝ ամեն անգամ ներկայացնելով 0 արդյունքով հաշվետվություն-հրապարակումներ։