Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի ամիս է` «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանձնվել է շահագործման` 6-ամսյա վերանորոգումից և վերազինման աշխատանքներից հետո:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը նշեց, որ համերգասրահում, 1980-ականներից սկսած, որևէ փոփոխություն /ձայնային, լուսային, տեխնիկական/ չէր կատարվել:
Սիրունյանը տեղեկացրեց, որ դահլիճի վերազինման աշխատանքների շնորհիվ իրականացվել է լուսային տեխնիկայի նոր համակարգի տեղադրում, ներառյալ` նոր սերնդի ղեկավարման վահանակ, սենսորային էկրաններ, լուսատուներ, նոր մալուխային ցանց:
«Նորոգման արդյունքում ամբողջովին նորացվել են բեմահարթակը, ամֆիթատրոնը` կաղնե մանրահատակով և պաշտպանիչ ծածկով: Այժմ սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Բացի այդ` մատակարարվել են հարթակներ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքների և դիրիժորի համար»,- ասաց նա` հավելելով, որ, ճիշտ է, վերազինման աշխատանքներին զուգահեռ, կոսմետիկ վերանորոգում նախատեսված չէր, սակայն դա էլ է արվել:
Սիրունյանը նշեց նաև, թե ֆիլհարմոնիկն այն դահլիճներից է, որ շարունակ վերազինման կարիք ունի:
Նշենք նաև, որ համերգասրահի վերազինման համար պայմանագիր է կնքվել «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սեսթեմս ԱյՋի» ընկերության հետ` 2 մլն եվրոյի չափով: