կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 16:05
Քաղաքական

ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին․ Արգիշտի Քյարամյան

ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին․ Արգիշտի Քյարամյան

Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Այս առնչությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Արգիշտի Քյարամյանից:

-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:

-Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու

-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:

-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես  անդրադառնամ այդ հարցին:

-Բայց, այնուամենայնիվ կա՞ր պատճառ, որ Դուք ազատվեիք այդ պաշտոնից:

-Ես արդեն ասացի իմ ասելիքը:

-Պարո՛ն Քյարամյան, Ձեր՝ շատ արագ տարբեր կառույցներում պաշտոնների նշանակվելը անընդհատ քննարկվում է, Ձեզ չի՞ կաշկանդում այդ հանգամանքը, դրանք շահարկումների թեմա են դառնում:

-Ինձ այս պահին հարմար չէ, բայց կարճ ասեմ. ասելիք չունեմ, ես կարող եմ ասել, թե ինչու է դառնում շահարկման թեմա, միգուցե մարդիկ կան, ովքեր մտահոգվում են իմ պաշտոնավարման ընթացքից, մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ: