|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կա հասարակական մեծ պահանջ, որ բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Այս մասին Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:
«Ձեր կատարածի արդյունքում ի վերջո պետք է բացահայտվի այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք: Դա ոչ միայն մեր, Կառավարության կամ պետության համար է կարեւոր, դա կարեւոր է պատմության, մեր ազգի, ժողովրդի համար»,- նշել է ՔԿ նախագահը:
Նրա խոսքով՝ քննիչները պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնեն այդ գործերի քննության հանգամանքում. «Չնայած գործի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնենք այս գործերի քննության հանգամանքում: Պետք է հասկանանք, որ անսահման չի ժամանակը: Այն ակնկալիքները, որ ունի Քննչական կոմիտեն եւ հանրությունն այս գործի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն»: