կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 00:14
Քաղաքական

Ադրբեջանը Թուրքայի հետ կփորձի օգտվել առիթից և քառատել մեր երկիրը. դիտարկում

Ադրբեջանը Թուրքայի հետ կփորձի օգտվել առիթից և քառատել մեր երկիրը. դիտարկում
ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Նորից պատերազմի մասին:
 
Սկսեմ հետգրությունից:
 
Հետգրություն: Սա ընդամենը ենթադրություն է, իմ անձնական կարծիքը, որը կարող եք ընդունել, կարող եք չընդունել, բայց անձամբ ես որևէ կերպ հակառակ եզրակացության չեմ կարողանում գալ, չեմ գտնում հակափաստարկները:
 
Այսպիսով: Փոքրիկ անդրադարձ կատարենք վերջին երեք տարվա ընթացքում բացառապես մեկ հարցի՝ Արցախի հարցին: 2018-ի իշխանափոխությունից հետո ձևավորված նոր վարչախումբը օգոստոսի 17-ի հանրահավաքում իր ղեկավարի բերանով ասաց, որ երբեք գաղտնի թուղթ չի ստորագրի, հակառակը եթե գնա և տեսնի, որ Արցախի հարցի վերաբերյալ մի լուծում իր դուրը գալիս է կգա և հրապարակում ժողովրդին կասի (սա 1): Անցավ կարճ ժամանակ հրապարակվեց Նիկոլի ձևակերպմամբ միկրոհեղափոխություն բանակցային գործընթացում, որը հրապարակվեց այս կերպ՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ ժողովրդի, Արցախի ժողովրդի (կարծես թե ուրիշ ժողովուրդ է) և Ադրբեջանի ժողովրդի համար (սա 2): Բանակցությունների գլխին քար գցելու պրոցեսը բացատրվեց այսպես՝ չի բանակցելու Արցախի մասին, Արցախին պետք է բերել բանակցային պրոցես, քանի որ իրենց արցախցիները չեն ընտրել (սա 3): Հասանք կուլմինացիային՝ Արցախը Հայաստան է և վերջ (սա 4): Եվ վերջում Արցախի խնդրի համար առաջարկվեց լուծում՝ անջատում հանուն փրկության (սա 5): Այսպիսով երբ չես ունենում Ա-Ֆ հաշվարկված լուծում, չես պատկերացնում թե որ տեղից պետք է սկսել, սկսում ես իրարամերժ հայտարարությունները, բացի այդ Արցախն էլ համարում ես հակահեղափոխականության որջ, թուլացնում բանակը, թշնամու հետ կեղծ խաղաղասիրություն ես քարոզում, համակեցության մասին գաղափարներ նետում հրապարակ, արդեն ամեն ինչ պատրաստ է: Թշնամին տեսնելով այս դավադիր անգրագիտությունը օգտվում է դրանից:
 
Հիմա ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ատամները սրած և ձեռքերը շփող թշնամին, իր գրգռված ախորժակով ավելին է ուզում: Իսկ կոնկրետ ի՞նչ է ուզում Ալիևը, Ալիևը ուզում է, որ հայկական կողմը ճանաչի իր երկրի տարածքային ամբողջականությունը և կնքի խաղաղության պայմանագիր: Սա շատ պարզ է, ասում է արի ճանաչի թե չէ կռիվ եմ սկսում: Ես վստահ եմ, որ կսկսի, քանի որ դա կասեցնելու որևէ աշխատանք անձամբ ես չեմ տեսնում: Անձամբ ինձ համար կարևոր է, թե այս հարցը ինչպիսի հանգուցալուծում կստանա, ինչ կանեն և կասեն պատասխանատու պաշտոնյաները: Վստահ պնդում եմ, Ալիևը կփորձի խաղաղության լոզունգներով պատերազմ սկսել և եթե այստեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե լոկալ պատերազմը հնարավոր կլինի կանգնեցնել նոր՝ արդեն մի այլ տեսակի անդառնալի կապիտուլյացիոն ակտով, որին չգիտես ինչու կկոչեն խաղաղության պայմանագիր, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանը Թուրքայի հետ կփորձի օգտվել առիթից և քառատել մեր երկիրը:
 
Լուծումը առաջին: Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում վերականգնել համերաշխության միջավայրը: Դա պետք է անել ամբողջ երկրում, բայց սկսել նշածս մարզերից: Դադարեցնել պետականաքանդ չագուչ օպերացիան: Մոբիլիզացնել հանրությունը, զինել սահմանամերձ բնակիչներին և փակել օդը գրողը տանի:
 
Լուծում երկրորդ: Լուռ պատրաստվել պատերազմի: Պատրաստվել շատ ինտենսիվ: Բանակցել ներսում և դրսում, անկարողներին հեռացնել իրենց պաշտոններից, զիջումների գնալ ներսում, ոչ թե դրսում:
 
Բայց ո՞վ անի»: