|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մինչ հայաստանյան իշխանությունը ագրեսիվ կեցվածքով կամ լավագույն դեպքում` լռությամբ է արձագանքում արցախցիների` Արցախ վերադարձի հարցին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Խաղաղության փաստաթղթի» բանակցությունների համատեքստում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, իսկ որպես ճանապարհ մատնանշում է արցախցիների և ադրբեջանցիների ուղիղ բանակցությունները, որի հիմքում վերջիններիս անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումն է:
Ավելին, ԵՄ դիվանագետը նաև արձագանքել է Բաքվի` արցախցիների Արցախ վերադարձի թեման, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթի հետ զուգահեռ շրջանառության մեջ մտցնելուն, ընդգծելով, որ դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:
Այսինքն, այն ինչ հստակ տարանջատված է ԵՄ-ի համար, որևէ ձևով ՀՀ իշխանության համար քննարկման առարկա չի դառնում, դեռ չեմ ասում քպ-ական այն ներկայացուցիչների մասին, ովքեր Արցախի հարցը, այդ թվում` արցախցիների վերադարձի, համարում են փակված:
Հայաստանի իշխանությունը տարբեր առիթներով ապացուցել է, որ հայկական օրակարգ չի ներկայացնում և ընդամենը փորձում է տեղավորվել ադրբեջանական նախապայմանների շրջանակներում»: