Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նրան մեղադրել են ոստիկանին վիրավորելու, ով հետագայում մահացել է, և բանկոմատի կողոպուտի համար։
Նրա նկատմամբ դատավճիռ կայացրած դատավորները (2-րդ ատյանը այդ մեղադրանքների մասով արդարացրել էր նրան, սակայն 3-րդ ատյանը բեկանել է), և քննիչները, և մյուսները գիտեն, որ նա այդ դրվագներով անմեղ է։ Գիտեն նաև իրական կատարողներին։
Երբ Սիբիրի գուլագներից կրիմինալը տայգաներով, ձմռանը, փախչում էր, իրենց հետ վերցնում էին որևէ մեկին, ում ճամփին պետք է ուտեին, մինչև որևէ բնակավայր հասնեին։
Կամ, երբ ավազակային հարձակում է լինում, որևէ մեկին տանում են իրենց հետ, որ գլխավոր հանցագործությունները բարդեն իր վրա։
Արմեն Բիլյանին նույն դերն է հատկացվել։ Դա կրիմինալ միջավայրում է այդպես լինևմ, սակայն նման միջավայրում հայտնվել են դատավորներ, քննիչներ, ոստիկաններ և շատ-շատ ուրիշները։ Պարզ է, որ Բիլյանի դատավճիռը քաղաքական որոշում է։
Հիմա, սա ինչ է նշանակում մեզ բոլորիս համար։ Սա նշանակում է, որ մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն, որտեղ կրիմինալ օրենքներն են գործում։
Սա միայն Արմեն Բիլյանի և նրա նմանների դատավճիռը չէ, սա մեր ողջ հասարակության դատավճիռն է, որին մենք համակերպվել ենք։ Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա խղճի նշույլներ։ Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք»»։