կարևոր
4360 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-02 16:19
Տարածաշրջան

Հունիսի 3-ին տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը

Հունիսի 3-ին տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը

Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

Արարողությանը ներկա կգտնվի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Սոմալիի, Ալժիրի և Բալկանյան երկրների նախագահները։

Նախատեսվում է, որ Էրդողանը Անըթկաբիր (Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի հուշադամբարան) այցից հետո ձիավորների ուղեկցությամբ կշարժվի դեպի նախագահական նստավայր։

Երդմնակալության արարողությունից հետո Էրդողանի առաջին հյուրը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էմիր Մուհամմեդ բին Զայեդը։