|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությանը։
Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ Նախագահի երդումը տեղի է ունենում հանդիսավոր արարողությամբ՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախագահության անդամների, Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և Հանրապետության խորհրդի անդամների, Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորների ներկայությամբ նախագահի ընտրության օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը՝ 85,6% մասնակցությամբ։