կարևոր
3976 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-20 13:16
Հասարակություն

Ահազանգ․ այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի․ ավագանու անդամ

Ահազանգ․ այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։

Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել...)։ «Վեոլիա ջուր» ընկերությունից եկել և ասել են, որ խնդիրն իրենց գործառույթների մեջ չէ, իսկ համատիրությունից ու թաղապետարանից անգամ չեն էլ ժամանել։

Նույն տարածքի մյուս խնդիրը վնասված կոյուղագիծն է, որի ջրերն ու գարշահոտությունը շուրջ երկու ամիս է` «վայելում» են Աթոյան փողոցի բնակիչները։ Իսկ անձրևներն ընդամենն ավելի ակնառու են դարձնում քաղաքային «իշխանությունների» անգործությունն ու անգրագետ կառավարումը...»։