Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 2-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցի տներից մեկը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել է Հ. Աբրահամյան փողոցի թիվ 44 տունը և հարակից անասնագոմը:
Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին:
Նույն օրը, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի մի քանի տներ և անասնագոմեր հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են:
Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են 7-րդ փողոցի թիվ 5, 27, 28 և 29 տներին հարակից հողամասերն ու անասնագոմերը:
Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին:
Նույն օրը, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհին լցվել են քարեր և ավազ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով՝ դարձնելով այն դժվարանցանելի:
Ժամը 20.30-ին «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը ջրաբերուկներից: