Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարտություններից պետք է անցնել հաղթանակների, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով Կապանում Գևորգ Փարսյանի տարած հաղթանակին:
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։
Չուզեցին, որ նա գնա Գորիս և Կապան՝ չգնաց, որոշեցին, որ պիտի հաղթեն ընտրություններում՝ ջարդեցին գցեցին մի կողմ՝ չնայած իրենց հանդեպ բոլոր հալածանքներին, բոլոր դժվարություններին, ուժային, վարչական և ֆինանսական անհաշվելի ուժին։
Կապանի այսօրվա հաղթական մթնոլորտը պետք է բերել Երևան, Հանրապետության հրապարակ, որտեղի հաղթանակից հետո Կապան վերադառնալ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհով»։