կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 08:16
Առանց Կատեգորիա

«Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին․ «Հրապարակ»

 «Սեւերի» ներկայացուցիչ Գեւորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանը, որը «սեւերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։

Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։ Խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, ում ջանքերով էլ Փարսյանը մասնակցել է խմբի աշխատանքներին։

Ղուկասյանն այնքան է ոգեւորվել իր «հաղթանակով», որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փոխարեն զարգացման կենտրոնի բացմանը հանդիսավոր խոսքի իրավունքը տվել է Փարսյանին։ Մարզպետը նեղսրտել ու չի մասնակցել դրան հաջորդած նիստին, այն դեպքում, երբ նիստը մարզպետարանի շենքում է տեղի ունեցել։

Մեզ ասացին, որ նիստին չեն մասնակցել հանձնաժողովի անդամներ՝ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արմեն Խաչատրյանը․ իմացել են, որ Փարսյանը մասնակցելու է, չեն եկել։ Մասնակցել են փոխնախարարները։ Փարսյանը եւ մարզպետը չպատասխանեցին մեր զանգերին, Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ նման հարցերը ճիշտ կլինի Փարսյանից ճշտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում