Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացվեց ՏՏ ոլորտի սթարթափ նախագծերի ուսանողական մրցույթ: Մրցանակային ֆոնդը ձևավորվել էր մասնաճյուղի ներքին միջոցների հաշվին և կազմում էր 300000 դրամ։ Ներկայացված էր 7 ուսանողական սթարթափ նախագիծ։
Հանձնաժողովը կազմված էր ՀՀ-ում և ՌԴ-ում ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից և կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ «Կասպերսկի Լաբորատորիա», «Ինստիգեյթ», «Արինթ» և այլն։
1-ին մրցանակը (150000 դրամ) կիսվեց 2 սթարթափերի միջև. «BrainStorm հարթակ» (հեղ.՝ Թադևոսյան Գ., Հակոբյան Ս.) և «Հայ մշակութային ժառանգության պահպանում» (Իսոյան Ն.)։
2-րդ մրցանակը (100000 դրամ) շահեց «Սամմորիզատոր/կոնսպեկտոր» սթարթափը (Նովոկշոնով Վ.)։
3-րդ մրցանակը (50000 դրամ) կիսվեց 2 սթարթափերի միջև՝ «Բացօթյա թանգարանի ուղեցույց (բուսաբանական այգու օրինակով)» (Մակարյան Դ., Իսոյան Ն.) և «Գիտելիքների ստուգման թեստային համակարգ» (Թադևոսյան Գ., Հակոբյան Ս.)։
Ժյուրիի նախագահ Օքսանա Բլեյխերը նախ շնորհակալություն հայտնեց Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի տնօրեն` Թամարա Վարդանյանին և ՏՏ ամբիոնի վարիչ` Անահիտ Մելքոնյանին միջոցառման կազմակերպման համար, նաև իր հիացական խոսքը հղեց մրցույթին իրենց աշխատանքները ներկայացրած մասնաճյուղի տաղանդաշատ ուսանողներին։