կարևոր
3802 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-22 20:11
Աշխարհ

Կոստանադնուպոլսի պատրիարք Բարդուղիմոեսը քաշեց Թուրքիայի ԱԳՆ-ին

Կոստանադնուպոլսի պատրիարք Բարդուղիմոեսը քաշեց Թուրքիայի ԱԳՆ-ին

Այն բանից հետո, երբ Շվեյցարիայում, այսպես կոչված, «Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի» ամփոփիչ հայտարարության տակ հայտնվեց Պոլսո պատրիարք Բարդուղիմեոսի ստորագրությունը, Թուրքիայում քննադատական ձայներ լսվեցին։ Պատճառը Բարդուղիմեոսի տիտղոսն էր փաստաթղթի տեքստում՝ որպես «տիեզերական պատրիարք», մինչդեռ թուրքական պրակտիկայում ձեւավորվել է Ֆանարի վարձակալներին անվանել «Ստամբուլի հույն պատրիարքներ»։

Մի շարք մեկնաբաններ նշում են՝ Կոստանդնուպոլսի պատրիարքները «տիեզերական» կարգավիճակ են ստացել միայն Օսմանյան կայսրության եւ սուլթան Սելիմ Յավուզի շնորհիվ, որը կառավարել է 1512-1520 թվականներին: Նրա օրոք օսմանցիները կարողացան զգալիորեն ընդլայնել իրենց կայսրությունը, մասնավորապես՝ գրավելով Եգիպտոսը, որի արդյունքում Ալեքսանդրիայի եւ Անտիոքի պատրիարքությունները «միացվեցին Ստամբուլի պատրիարքարանին, որի ղեկավարներն իրենց հռչակեցին «Տիեզերական պատրիարքներ»։ 20-րդ դարում Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում Կոստանդնուպոլսի պատրիարքարանը վարեց քաղաքականություն, որը հարուցեց Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրների վրդովմունքը: Այսպես, 1923ի սկզբին, երբ Լոզանում ընթանում էին խաղաղ բանակցություններ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը կտրուկ արտահայտվեց Կոստանդնուպոլսի պատրիարքարանի նկատմամբ՝ այն անվանելով «չարության եւ դավաճանության օջախ, որը մեր երկրում երկպառակության եւ տարաձայնությունների սերմեր է ցանում, դժբախտություն եւ աղետ է առաջացնում մեր քրիստոնայ հայրենակիցների խաղաղության եւ բարգավաճման համար»։ Թուրքական պատվիրակությունը պահանջում էր պատրիարքարանի վտարումը երկրից։ Սակայն այն պահպանվել է Ստամբուլի Ֆանար թաղամասում, թեեւ 1923ի Լոզանի խաղաղության պայմանագրում որպես որեւէ սուբյեկտ չի հիշատակվել։

Вашингтон «начал оказывать давление и строить заговоры с целью присвоения Греческой церкви Фанара статуса «патриархата», а другим «важным делом» американцев в последнее время стали попытки «придать Греческой церкви Стамбула статус «вселенской» и оказать давление на Россию, используя религию, прихватив с собой Украину», что «тревожит» Москву.Политически «правильному называнию имён» в Турции придают большое значение. Когда в 2013 году ректор Университета Босфора Гюль Барбаросоглу направил приглашение Варфоломею, удостоенного степенью почётного доктора, в котором назвал его «вселенским патриархом», это вызвало повышенную реакцию турецкой прессы.

Քիչ թե շատ նրա ճանաչումը տեղի է ունեցել միայն 1952ին Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, երբ, ըստ թուրքական պարբերականներից մեկի, Վաշինգտոնը «սկսել է ճնշում գործադրել եւ դավադրություններ սկսել Ֆանարի հունական եկեղեցուն «պատրիարքարանի» կարգավիճակ շնորհելու նպատակով, իսկ ամերիկացիների մեկ այլ «կարեւոր գործ» վերջերս դարձել են «Ստամբուլի հունական եկեղեցուն «տիեզերական» կարգավիճակ տալու եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ կրոնն օգտագործելով, իր հետ տանելով Ուկրաինան, ինչն «անհանգստացնում  է» Մոսկվային։ Թուրքիայում քաղաքականապես «անունների ճիշտ անվանմանը» մեծ նշանակություն են տալիս։ Երբ 2013-ին Բոսֆորի համալսարանի ռեկտոր Գյուլ Բարբարոսօղլուն պատվավոր դոկտորի կոչում ստացած Բարդուղիմեոսին հրավեր հղեց, որով նրան անվանեց «տիեզերական պատրիարք», դա առաջացրեց թուրքական մամուլի մեծ արձագանքը: Պարբերականները նշել են՝ մինչ այժմ Բարդուղիմեոսը, ինչպես եւ իր նախորդները, Անկարայի կողմից ընկալվում էր բացառապես որպես «Թուրքիայում բնակվող մի քանի հազար ուղղափառ հույների Գերագույն հովիվ»: Միեւնույն ժամանակ, իշխանություններն «անտեսել են» այն փաստը, որ պատրիարքը սնում է Եվրոպայում, Ամերիկայում եւ Ավստրալիայում ապրող մոտ 3,5 միլիոն հավատացյալների, իսկ ինքը՝ Բարդուղիմեոսը, «աշխարհում հայտնի աստվածաբան եւ էկումենիստ է», որը «պատվավոր դոկտորի արժանապատվություն ունի աշխարհի շատ համալսարաններում»:

Սակայն այսօր անունների շուրջ այս վեճերին խառնվում են ուկրաինական հակամարտությունն ու դրա հետ կապված խորքային աշխարհաքաղաքական գործընթացները։ Մեկնաբանելով շվեյցարական կոնֆերանսը՝ թուրք պատմաբան, պրոֆեսոր Մեհմեդ Փերինչեքը Aydınlık թերթին տված հարցազրույցում ասել է՝ Բարդուղիմեոսի մասնակցությունը գագթնաժողովին ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Թուրքիան «շրջափակելու» ծրագրի մի մասն է։ Նրա խոսքով՝ Արեւմուտքն օգտագործում է ուկրաինական հարցը, որպեսզի սեպ խրի Անկարայի եւ Մոսկվայի միջեւ։ Փերինչեքն ընդգծել է՝ համաժողովը տեղի է ունեցել Պուտինի եւ Էրդողանի հայտարարած հերթական հանդիպումից առաջ: Այս իրավիճակում «ներկայանալը թշնամական հակառուսական միջոցառմանը նշանակում է սաբոտաժի ենթարկել հանդիպումը»։ Իր հերթին Թուրքիայի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչված թուրքական ուղղափառ եկեղեցու խոսնակ Սելչուկ Էրեներոլը հայտնել է «հանրապետության ինքնիշխանության դեմ հանցագործության» մասին: Նա նշել է՝ «Ստամբուլի հունական եկեղեցին «չի կարող կոչվել» տիեզերական», ընդ որում, այն «Ռուսաստնի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի մեղավորներից մեկն է, թույլ է տալիս Արեւմուտքին իրագործել իր ծրագրերը Թուրքիայի Հանրապետության դեմ»: Այս համատեքստում Էրեներոլը քննադատաբար է արտահայտվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի մասին, ով իրեն թույլ է տվել Շվեյցարիայում լինել Բարդուղիմեոսի կողքին։

Պոլսո պատրիարքի ստորագրությունը, այսպես կոչված, «խաղաղության գագաթնաժողովի» հայտարրության տակ, փորձում է խաղարկել ընդդիմությունը։ Թուրքիայի խորհրդարանի «Լավ կուսակցությունից» պատգամավոր Քուրշադ Զորլուն ընդգծել է՝ Բարդուղիմեոսը «չի կարող օգտագործել այնպիսի տիտղոս, որը չի ճանաչվում գոյություն ունեցող օրենքներով», եւ «սխալներն անուղղելի վնաս կհասցնեն Թուրքիայի պատմական նվաճումներին եւ ինքնիշխանությանը»: Պատգամավորը կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին շտապ հաղոդագրություն անել եւ նշել՝ այդ թեման եւս կընդգրկի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Խնդիրն այստեղ այն է, որ հայտարարության տակ պատրիարքի տիտղոսի վերաձեւակերպումը չի ստացվի, միակ ելքը կլինի միայն նրա ստորագրության հետկանչը։ Սակայն այդ ժամանակ ընդդիմադիր ուժերը կարող են ավելի հեռուն գնալ եւ վիճելի փաստաթղթի տակ դնել թուրքական դիվանգիտության ղեկավարի ստորագրության հարցը։ Արտաքին գործերի նախարարությունն այս իրավիճակում փորձում է ամեն ինչ իջեցնել արգելակների վրա։ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին հայտնել է՝ Բարդուղիմեոսին «տիեզերական պատրիարք» անվանելու վերաբերյալ «բացատրություններ են պահանջվել գագաթնաժողովի կազմակերպիչներից, Շվեյցարիայից եւ Ուկրաինայից»: Իսկ «մեր պետական քաղաքականության մեջ հունական պատրիարքության դիրքորոշման հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»։

Բայց ինչո՞ւ թուրքական իշխանությունները բացատրություն չխնդրեցին հենց Բարդուղիմեոսից, ով կարող էր ինքնուրույն շտկել տիտղոսի «սխալը» հայտարարության ստորագրման ընթացքում։ Թերեւս այն պատճառով, որ Կոստանդնուպոլսի պատրիարքը հարմար գործընկեր է Անկարայի համար, որը մշտապես աջակցում է նրա ռազմական արշավախմբերին երկրից դուրս:  Սա առաջին: Եվ երկրորդ. Ֆանարի վարձակալների պահանջները համաշխարհային Ուղղափառության անունից բարձրաձայն քաղաքական հայտարարություններ անելու իրավունքի վերաբերյալ կարող են հրապարակայնորեն վիճարկել ուղղափառ եկեղեցիները, որոնք դժգոհ են Բարդուղիմեոսի «պապիստական նկտրտումնեից»: Սակայն նրանք, ներառյալ ռուս ուղղափառ եկեղեցին, առայժմ լռում են։

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի