|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավանություն է տալիս բազմաբեւեռ աշխարհի գաղափարին եւ կոչ է անում, որ Ռուսաստանը դառնա այդ բեւեռներից մեկը:
«Բազմաբեւեռության թեմայով խոսում են քաղաքական գործիչները, տնտեսագետները: Բոլորը հասկանում են, որ միաբեւեռ աշխարհը, որտեղ քաղաքական, տնտեսական որոշումները կայացվում են մեկ կենտրոնում, վտանգավոր կլինի երկրագնդի, բոլոր երկրների համար»,- ասել է պատրիարքը ` ելույթ ունենալով Խաղաղության ռուսական հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նա պարգեւատրվել է այդ միջազգային կազմակերպության ոսկե մեդալով:
Ըստ հոգեւոր առաջնորդի` միաբեւեռ աշխարհը, հիմնված մեկ քաղաքական կենտրոնի հեգեմոնիայի վրա, անկենսունակ է: Նրա խոսքերով` բոլորին լավ հայտնի է, թե ինչի հանգեցրեց մի կենտրոնի հեգեմոնիան: «Բավական է հիշել ողբերգական իրավիճակը Կոսովոյում, Հարավսլավիայում եւ աշխարհի այլ կետերում»,- պարզաբանել է պատրիարքը: