կարևոր
8464 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-15 16:07
Հասարակություն

Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան

Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամի փաթեթ. Արման Վարդանյան

Վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքից ցցուն կերպով երևում է, որ Պետական կառավարման համակարգից իջեցված հրահանգ կա թիրախավորել և ճնշումներով արշավել Հայաստանի գործարարներից մեկի՝ GG տաքսի ընկերության հիմադիր ղեկավար Խաչիկ Գրիգորյանի դեմ, ով այս օրերին միացել է Տավուշից սկիզբ առած սահմանազատմանը ընդդիմացող  հանրային լայն շերտի բողոքի ալիքին։ 

Խաչիկ Գրիգորյանի ընկերության դեմ իշխանության ներկայացուցիչների եւ թիմակիցների միաժամանակյա գրառումները բացահայտ 
միտում ունեն ճնշելու գործարարի ազատ խոսքն ու  կամարտահայտումը և վնասելու գործարարի կոմերցիոն շահին: Փաստացի իշխանականների մերձավորները ֆլեշմոբ են սկսել` ջնջել GG հավելվածը հեռախոսներից և հրաժարվել տաքսի սերվիսի ծառայությունից։ Այսօր անգամ խուզարկություն է իրականացվել GG ընկերության գրասենյակում:

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը» անթույլատրելի է համարում Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով բացահայտ ճնշումների փորձն ու թիրախավորումը գործարարի նկատմամբ, ով ակնհայտորեն չի կրում իշխանական ճամբարային մոտեցում:

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգը», մասնավորապես, նրան պատկանող ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը, իշխանության կողմից թիրախավորված գործարարին սատարում և առաջարկում է իր  աջակցությունը` 1 միլիոն դրամի անվճար գովազդային փաթեթի լայն հնարավորություն՝ կիրառման մեկ տարի ժամկետի համար։

Մեդիա հոլդինգը կոչ է անում Հայաստանի իշխանութուններին հրաժարվել բռնաճնշումների քաղաքականությունից, որը դեմ է ազատ խոսքին, ժողովրդավարության համընդհանուր կանոններին և սահմանփակում ու առավել խոցելի է դարձնում գործարար միջավայրի դերակատարներին: