կարևոր
3580 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-05 16:23
Քաղաքական

Շարժումն ունի մեծ պոտենցիալ՝ հանրային տարբեր խավեր ընդգրկելու․ Լիլիթ Գալստյան

Չեմ կիսում տեսակետը, որ մարելու պիտակն են փորձում փակցնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը։ Ոչ միայն ես, այլև իմ քաղաքական ուժը և առհասարակ ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ շատերը տեսնում են, որ այս շարժումը բացառիկ մեծ ներուժ ունի, որն ընթացքում բացվելու մեծ հավանականություն ունի։ Շարժումը մեծ պոտենցիալ ունի՝ հանրային տարբեր խավեր ընդգրկելու իմաստով և ամենակարևորը՝ հանրային մեծ սպասում և հանրային պատվեր կա՝ փոխելու Հայաստանի այս աղետալի ընթացքը։ Ազատություն TV-ի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակում այս մասին նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Անդրադառնալով պայքարի ձևերին և պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ են անհնազանդության ակցիաներն արդյունավետ, Գալստյանը պատասխանեց․ «Քաղաքական իմպիչմենտի կարևորագույն բաղադրիչը ժողովրդական իմպիչմենտն է։ Իսկ այս քաղաքական կուրսը, որ վարում է քաղաքական մեծամասնությունը, ՔՊ-ն և այս վարչախումբը, վստահ եմ՝ ժողովրդի մեծ մասի համար մերժված քաղաքական կուրս է, որովհետև մենք բախվել ենք անվտանգային աղետի, անվտանգային կոլապսի մի ամբողջ համալիրի հետ՝ իր բազմաթիվ շերտերով։ Մարտավարություն է որդեգրվել մի կողմից թեժացնել ժողովրդական իմպիչմենտը և բնականաբար և բնականաբար այդ ժողովրդի ալիքի բարձրացումը միմիայն փողոցները փակլեով պայմանավորված չէ»։ Գլաստյանի դիտարկմամաբ՝ իմպիչմենտի գործընթացը բավական քաղաքական հասունությամբ ընթացքի մեջ է։ «Իսկ Շարժումն ունի ավելի մեծ զանգվածներ ներգրավվելու խնդիր։ Մյուս կողմից՝ ոստիկանական բռնատիրությունը, ոստիկանական ռեպրեսիվ գործիքակազմը, այս վայրենաբարո վարքագիծն այնուամենայնիվ հոգեբանական ազդեցություն է թողնում մեր հասարակության վրա։ Վստահ եմ՝ քաղաքական լավ , մտածված ու բազմաշերտ գործիքակազմ որդեգրելու պարագայում ուղղակի շարժումը դատապարտված է հաջողության»։

Դաշնակցական գործիչն անդրադարձել է մայիսի 27-ին ԳՄ շենքի մոտ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակման դեպքին ու ընդգծել, որ նախ քրեական հանցագործություն է ապօրինի կերպով քաղաքական ուժի շենք մուտք գործելը, հավելել՝ ոստիկանության այդ գործողությունները խարան են Հայաստանի համար։

Խոսելով սամանազատման գործընթացի մասին, Գալստյանը բացատրել է, որ իրենք դեմ են հատվածական սահմանազատմանը և այն էլ մի երկրի հետ, որի հետ ունենք կոնֆլիկտներ, չլուծված հակամարտություն և ցեղասպանության հարց։  «Ի վերջո կա -ի ԵԱՀԿ քարտուղարության երաշխավորագրերը, ուղեցույցը՝ սահմանազտման-գծման համար։ Այնտեղ կան 4-5 կարևոր սկզբունքներ կան, որոնք ոտնահարված են»։ 

Երեկ ԱԺ-ում բյուջետային հաշվետվություն տալու ժամանակ արտգործնախարար Միրզոյանը շարունակ մեղադրանքներ էր հնչեցնում ընդդիմության և Դաշնակցության հասցեին, իբր Արցախում հեղաշրջում արեցին ու Արցախը հանձնեցին թշնամուն։ Լիլիթ Գալստյանն Միրզոյանի գնահատականը որոկում է ամենաանբարոն, քանի որ Արցախում տեղի ունեցածը չէր կարող արդյունքը համարել վերջին 2 օրվա գործունեության ու իշխանության եկած անձանց։ Գալստյանը հիշեցրել է փաստը, որ Հայաստանը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու սահմանադրական պարտականությունից, իսկ Պրահայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը ու երբեք միջազգային ատյաններում չբարձրաձայնեց ադրբեջանական ագրեսիայի մասին։