կարևոր
2692 դիտում, 3 ամիս առաջ - 2024-06-04 20:32
Հասարակություն Քաղաքական

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30 կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ Սրբազան

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30 մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում․ հայտարարեց Բագրատ Սրբազան Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը։

 Այդ օրը քաղաքական օրակարգի ներկայացում կլինի՝ նշեց նա։

«Ինձ համար ամենաառանցքային բառը փոխադարձ վստահությունն է։ եթե միմյանց չենք վստահելու՝ անիմաստ է, որ տնից ոտք դուրս դնենք»,-ասաց Սրբազանը։

Այն մարդկանց, որոնք հիմիկվանից խոսում են կառավարության կազմի մասին, նա ասաց, որ այդ հաճույքը չեն ունենալու՝ իմանալու դրա մասին, որովհետեւ դա շատ մեծ թակարդ է․ անուններ տրվեն ու սկսեն այդ մարդկանց ոչնչացման գործողությունները։

«Մեկին հավան, մեկին չհավան։ Տասը՝ հավան, հարյուրը՝ չհավան։ Հարյուրը հավան՝ տասը չհավան։ Կամ ուզում են իմանալ՝ իրենք այդ կառավարության մեջ կա՞ն, թե՞ չկան։ Դեռ սպասեք՝ հանգրվան ունեք հաղթահարելու մինչեւ կառավարությունը»,-նշեց նա։

Բոլոր նրանց, ովքեր այդ թակարդով ուզում են մոտենալ Սրբազանը զգուշացրեց՝ մի էլ փորձեք, ձեր ցերեկով անցած ճամփան ես գիշերով եմ անցել։

Մանրամասն՝ տեսանյութում։