|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քյանին Իքս սոցցանցում հայտնել է, որ ավիավթարի հետևանքով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ի շարունակություն դիվանագիտական հանդիպումների և շփումների ՝ հեռախոսազանգ եմ ստացել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից», - գրել է Բաղերի Քյանին:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։