Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների առանձին բնագավառներին»: