Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարությունից ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծանր իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների խստորեն իրականացման անհրաժեշտությունը:
Ռուսական կողմն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չկա, որը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար: Տեղեկացնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։