կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 13:15
Առանց Կատեգորիա

8003 կամ 060838300. «թեժ գիծ» Առողջապահության նախարարությունում

8003 կամ 060838300. «թեժ գիծ» Առողջապահության նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է շուրջօրյա գործող թեժ գծերի մասին.

«ՀԻՇԵՑՈՒՄ

Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով»:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ ևս պարզ դարձավ 2 կորոնավիրուսակրի առկայության մասին. «Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: 88 մարդ մեկուսացվել է: