|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մայիսի 5-ին Գլենդելի «Իմփրեշընզ» սրահում տեղի է ունեցել Հայ օգնության միության Արևմտյան շրջանի Շրջանային վարչության «Ջավախք» հիմնադրամի հանգանակային միջոցառումը, որի հասույթը պետք է հատկացվի Ախալցխա, Ախալքալաք և Նինոծմինտա քաղաքներում գտնվող Ջավախքի երիտասարդական կենտրոններին:
Շրջանային վարչության անունով ելույթ ունեցավ Սեդա Խոջայանը, որը բարձր գնահատեց բոլոր հյուրերի ներկայությունը և հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի «Ջավախք» հիմնադրամի հանձնախմբի այս տարվա միջոցառման գլխավոր հովանավոր Ռաֆիկ և Հելլի Խաչատուրյաններին, Բաղդասարյան ընտանիքին, Հայ կրթական հիմնարկությանը և տարիներ շարունակ Ջավախքին ի նպաստ ծրագիրներին աջակցած ներկա և կյանքից հեռացած բարերարներին: