կարևոր
2188 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-10 20:14
Հասարակություն

Իշխանափոխության վերջին հնարավորությունն է, միակ ուժը, որ կարող է փոխել՝ եկեղեցին է․ Գևորգ Գրիգորյան

«Պետք է գիտակցենք, որ իշխանափոխության վերջին հնարավորությունն է»։ Այս մասին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրված հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Գևորգ Գրիգորյանը։

«Պետք է գիտակցենք, որ իշխանափոխության վերջին հնարավորությունն է, որովհետև ուրիշ ուժ չկա, որ Հայաստանում փորձի իրավիճակ փոխել։ Եկեղեցին է, եթե դա էլ չլինի, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Եթե մարդիկ այստեղ շատ են, ավելի շատ պետք է լինեն։ Այսօր ուսանողները շատ հուսադրեցին։ Ես միայն Բագրատ Սրբազանին եմ որպես առաջնորդ տեսնում։ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ։ Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է»,- նշեց նա։