Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված՝ ընտրախախտումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում են ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, ահազանգերի դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում դրանց տալով համապատասխան ընթացք:
Այսօր «Ժամանակ» թերթում, ինչպես նաև 1in.am տեղեկատվական կայքում «Կացինը սրեք» վերտառությամբ հրապարակման միջոցով ահազանգ է հնչեցվել առ այն, որ արձանագրվում են ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևեր՝ որպես դրա ամենատարածված դրսևորում նշելով պատգամավորության թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում տասնյակ ակտիվիստների աշխատանքի ընդունելը, ինչի դիմաց նրանց վճարվում է 50-100 հազար դրամ՝ խոստանալով ԱԺ արտահերթ ընտրություններում տվյալ թեկնածուի հաղթանակի դեպքում տալ նաև պարգևավճար:
ՀՀ գլխավոր դատախազությունից նշված հրապարակումները ևս ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելու հանձնարարությամբ»: