կարևոր
4843 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-26 17:27
Քաղաքական

Նոր Կալեդոնիա. անջատողականության ուրվականը եւ «այլընտրանքային» հաշվարկները

Նոր Կալեդոնիա. անջատողականության ուրվականը եւ «այլընտրանքային» հաշվարկները

Կարո՞ղ են արդյոք Ֆրանսիան եւ պատժամիջոցների ենթարկված երկրները գլուխ հանել առանց եվրոյի։

Թվում է, թե Փարիզի հետ հարաբերությունների վատթարացման հետ մեկտեղ անցյալ տարի հիմնադրված «Բաքվի նախաձեռնողական գոտին» սկսել է լրջորեն արթնացնել «ֆրանսիական գաղութատիրությանը» հակազդելու թեման։ Այսպես, Ադրբեջանի եւ Նոր Կալեդոնիայի խորհրդարանների ղեկավարների՝ Բաքվում կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի համաձայն՝ Միլի Մեջլիսը հաշվի է առնում Նոր Կալեդոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այդ հարցի վերաբերյալ կտեղեկացնի միջազգային հանրությանը: Կողմերը նաեւ պատրաստվում են զարգացնել միջխորհրդարանական համագործակցութոյւնը՝ Ադրբեջանի եւ Նոր Կալեդոնիայի ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Նախատեսվում է մշտական կապերի հաստատում օրենսդիր մարմինների հանձնաժողովների միջեւ, խորհրդարանների անդամների պատվիրակությունների փոխայցելություններ, պատգամավորական խմբերի ստեղծում:

Նոր Կալեդոնիան աջակցության կարիք ունի Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականության դեմ պայքարում, եւ ստորագրված հուշագիրը հաջող քայլ է այդ ուղղությամբ, ասել է Նոր Կալեդոնիայի ժողովրդական Սենատի անդամ Մորիս Վիմիանը Բաքվում կայացած «Նոր Կալեդոնիա.պատմություն, ժամանակակից մարտահրավերներ եւ սպասվող ապագա» խորագրով համաժողովի ընթացքում (ընդհանուր առմամբ 7 ամսում «БИГ» կազմակերպել է յոթ միջոցառում): Նրա խոսքով՝ ներկայումս ստեղծված պայմաններն էլ ավելի են ուժեղացնում Նոր Կալեդոնիայի ժողովրդի պայքարը անկախության համար: «Ադրբեջանը օգնության ձեռք է մեկնել իր ժողովրդին, եւ մենք նրան շատ շնորհակալ ենք դրա համար»- - ասել է նա: Նոր Կալեդոնիայում մենք ունենք երեք ինստիտուտ, որոնք ղեկավարում է կանակյան ժողովուրդը, նրանք ակտիվորեն մասնակցում են մեր պայքարին։ Մեր քաղաքական առաջնորդն իր ժողովրդի կողքին է, եւ Փարիզի հետ բանակցություններն արդեն այլ կերպ են ընթանում ... Փարիզը նաեւ փորձում է միջամտել Կոնգրեսի եւ գավառների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Մեզ աջակցություն է պետք, եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ ստորագրված հուշագիրը հաջող քայլ է այդ ուղղությամբ»։

Ֆրանսիան չի կատարում իր պարտավորությունները, Փարիզը փորձում է փոխել Նոր Կալեդոնիայի Սահմանադրությունը՝ հաջորդ տարի կայանալիք ընտրությւոններում ձայների մեծամասնությունը ստանալու համար, ասում է Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, կայուն զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի հանձնաժողովի նախագահ Նայսելին Օմայրան: Փոխելով անդրծովյան տարածաշրջանի օրենսդրությունը՝ դոմինիոն պետությունը փորձում է քվերկությանը մասնակից դարձնել 30 հազար ոչ կանակյան քաղաքացիների. «Փարիզը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները։ Մենք շարունակում ենք մեր պայքարը։ Շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կառավարությանը, Չմիավորման շարժմանը եւ Բաքվի նախաձեռնող խմբին՝ կանակյան ժողովրդին աջակցելու համար»: Մինչդեռ, ս.թ. ապրիլի սկզբին Ֆրանսիայի Սենատը վերջնականապես հավանություն տվեց անդրծովյան Նոր Կալեդոնիայի կարգավիճակի վերաբերյալ ռեզոնանսային ուղղմանը (2023), որը նախատեսում է նաեւ Նոր Կալեդոնիայի Ֆրանկի հետագա պահպանումն ու օգտագործումը «ներֆրանսիական» եւ միջազգային հաշվարկներում։ Հիշեցնենք՝ 1990-ականների սկզբին, երբ ԵՄ – ում ներդրվեց միասնական արժույթը, որը 1999ից վերափոխվեց եվրոյի, Փարիզը շրջանառության մեջ թողեց Նոր Կալեդոնյան Ֆրանկը (պաշտոնական հապավումը՝ "Franc colonies françaises du Pacifique", այսինքն՝ CFP), որը հիմնադրվել է 1946ից եւ մինչ օրս օգտագործվում է Ֆրանսիայի ներքին, ինչպես նաեւ արտաքին փոխադարձ հաշվարկներում ոչ միայն նրա հսկայական Խաղաղօվկիանոսյան տարածքներով (Նոր Կալեդոնիա, Վոլիս-Ֆուտունա, Պոլինեզիա), այլ նաեւ այլ երկրների հետ, հատկապես պատժամիջոցների ենթարկված երկրերի հետ) (Նմանատիպ ֆինանսական քաղաքականություն արտաքին հաշվարկներում, արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, ավանդաբար վարում են Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները.Բրիտանական գրեթե բոլոր արտսահմանյան տարածքներում գործում են «ինքնավար» արժույթներ, որոնք փոխկապակցված են բրիտանական ֆունտի, ԱՄՆ դոլարի, Կանադայի եւ եվրոյի հետ: Նույն կերպ պահպանվում են փոխկապակցված «ինքնավար» արժույթները՝ նախկին հոլանդական գուլդենը եւ ֆլորինը, Ամստերդամի երեք Կարիբյան պրոտեժեներում (դրանք փոխկապակցված են բրիտանական արտասահմանյան տարածքների արժույթների հետ)։ Նույն նպատակների համար ՉԺՀ-ից ինքնավար նախկին բրիտանական Հոնկոնգում եւ նախկին պորտուգալական Մակաոյում պահպանվում են՝ օգտագործվում են հոնկոնգյան դոլարը եւ պատական (դրանք փոխկապակցված են նշված արեւմտյան արժույթների հետ, ՉԺՀ-ի յուանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Թայվանի եւ Սինգապուրի դոլարների հետ):

Այսպիսով, «անդրծովյան Ֆրանսիայի» դերն ամբողջ աշխարհում տարատեսակ գործարքներում, այնպես որ չի բացառվում, որ մերձկասպյան երկրի իշխանությունների աղմկոտ պայքարը «Փարիզի կողմից ճնշված ժողովուրդների ազատության համար» ավելի լայն ենթատեքստ ունի, քան, հեգնել Էմանուել Մակրոնի այսպես կոչված,  «հայամետ» կառավարությանը։

 

Ալեքսեյ Բալիեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի