|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի ոստիկանության կազմում գործող գաղտնի հետախուզական կազմակերպությանը հանձնարարվել է պայքարել «հայկական անջատողականության» դեմ. տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» թերթը` մեջբերելով WikiLeaks-ի հրապարակած` 2004 թվականով թվագրվող փաստաթուղթը, որը պետդեպարտամենտ էր ուղարկել Անկարայում ԱՄՆ դեսպանության նախկին ռազմական կցորդ Ռոբերտ Դոյչը:
Ռազմական հետախուզությունում 12 տարի աշխատած իր թուրքական աղբյուրի հետ զրույցում Դոյչը պարզել է, որ JİTEM կոչված գաղտնի կազմակերպության աշխատակիցներին հանձնարարվել է հարավարեւելյան Անատոլիայում պայքար մղել «հայկական անջատողականության» դեմ, ինչը տարակուսանք է առաջացրել. «Չէ՞ որ այնտեղ մի բուռ հայ է մնացել»:
Սակայն բացատրվել է, որ շատ հայեր Հայոց ցեղասպանության տարիներին փոխել են իրենց անունները, թաքցրել իրենց ինքնությունը` կամավոր կամ բռնի կերպով, իսկ դա նշանակում է, որ հարավարեւելյան Անատոլիայում «թաքնված գոյություն ունի հայկական տարրը, իսկ դա անհանգստացնում է թուրքական պետությանը»: