Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշում արդեն 6-րդ օրն է՝ փակ է միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի ճանապարհը։ Կիրանցի և մարզի այլ բնակիչները շարունակում են պայքարը։ 1or.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով պայքարի առաջին իսկ օրվանից Տավուշում է և պայքարի առաջամարտիկներից է։
- Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում պայքարի ընթացքը։
- Պայքարը կարևոր փուլ է թևակոխում։ Այն գործը, որ սկսվել է մեր հայրենակիցների կողմից, հիմա հանրապետության բոլոր մարզերում րոպե առ րոպե նոր թափ է առնում։ Մարդիկ հասկանում են, որ այսօր Տավուշն այն դիմադրության օջախն է, որ կարող է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այստեղի դիմադրությունը կոտրվի, ապա պրոցեսը կշարունակվի այլ մարզերում։ Ես համոզված եմ, որ այս պայքարն անհնար կլինի կոտրել։ Իշախանությունը ցնցումների մեջ է՝ Ծիծեռնակաբերդում կատարվածն այն ցուցիչն, որ ՀՀ-ում չկա տեղ, որ իշխանության օրակարգն ընդունվի։ Բոլորի համար էլ պարզ է, որ իրենց օրակարգը Հայաստանն ադրբեջանացման գործընթացին տանող ծրագիր է: Հայ մարդը չի կարող կողմ լինել այս ծրագրին: Մենք մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար ենք պայքարում: Եթե դիմադրությունը կոտրվի, ապա հաշված ամիսների ընթացքում Հայաստանը շատ ծանր խնդիրների առաջ է կանգնելու: Ապագայում սպասվում են նորանոր զիջումներ: Այս իշխանությունը չհայտարարված կապիտուլացիոն գործընթաց է մեկնարկում:
- Ի՞նչ պետք է անել, որ Ձեր նշած գործընթացը կանգ առնի:
- Այս գործընթացին ոչ մի հայ մարդը չի կարող կողմ լինել, այլև պետք է գործուն մասնակցություն ցույց տա: Եթե անտարբեր է, ապա դա ևս ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Պետք է բողոքի ձայն բարձրացնել: Եթե տանը նստած կարող են ֆեյսբուքյան գրառում անել և դեմ արտահայտվել, ապա դա էլ բողոքի ձև է: Կարող է տնից դուրս գալ և փողոցում մեկ պաստառ վերցնել ու բողոք արտահայտել: Բողոքի տարբեր ձևեր կան: Եթե քաղաքացին ուզում է բողոքի իր ձայնը բարձրացնի, ապա ձևը կգտնի, իսկ եթե ցանկություն չունի, ապա հազար պատճառ կգտնի: Իհարկե, սա ընդունելի չէ և ոչ մի պարագայում, քանի որ դա իրենց համար են անում:
- Արդեն մի քանի օր է, ինչ է Բագրատ Սրբազանը և Դուք տարբեր շրջանակների կողմից թիրախավորվում եք: Ինչպե՞ս կմեկանբանեք:
- Այո մենք և՛ իշխանության, և՛ իրենց ընդդիմադիր համարող շրջանակների կողմից թիրախավորվում ենք: Այդ ուժերը, ընդդիմադիր ձևանալով, ջուր են լցնում Նիկոլի օրակարգին: Մենք այս պայքարը նոր չենք սկսել: Տավուշի համար պայքարը մենք վաղուց ենք սկսել մոտ 7-8 ընկերներով, դրա մասին ամբողջ Տավուշի մարզը գիտի: Մինչև պատգամավոր դառնալն էլ, դրանից հետո էլ տուն առ տուն մտել եմ, այդ մարդկանց ասել եմ՝ ինչ է լինելու: Մեկը չի եղել, որ իր խնդիրը, բողոքն անպատասխան մնա: Եթե պետք է այսքանից հետո հավատան մեկին, ով Տավուշի տեղը նոր է իմացել, ապա թող հավատան, ինչ ասեմ: Այդ նոր մտահոգների կենսագրությունն էլ կա, մերն էլ: Փորձում են մեզ պառակտել, բայց չի ստացվելու: Չի եղել մի դեպք, երբ կասկածեն մեր վճռականության վրա: Իմ պարագայում, թող մարդիկ դատեն, բայց Բագրատ Սրբազանի դեպքում, դա անբարոյականություն է: Այդ մարդու ամբողջ կենսագրությունը նվիրում է այս մարզին: Սա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է:
Աղբյուրը՝ 1or.am