Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Անցյալ տարի մենք չգնացինք մինչեւ վերջ, որովհետեւ թե' մեր կողմից, թե' մյուս կողմից կային սադրիչներ, ու արյուն էր հեղվելու, իսկ ես չէի կարող թույլ տալ, որ արյունն այցելեր թե' քաղաքացիների, թ'ե ոստիկանների ընտանիքներ»,- ասօր իր «հանրային հայտարարության» ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե խոստովանում է, որ չունեին ցույցերն ու բողոքի ակցիաները շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսական, նյութական միջոցներ, եւ դա ցույց է տալիս, որ անցյալ տարվա շարժումը ոչ մեկինը չէր, բացի հայ ժողովրդից, ու չէր ուղղորդվում ո'չ ինչ-որ մեկի, ո'չ ինչ-որ քաղաքական ուժի, ո'չ էլ որեւէ երկրի կողմից:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց նաեւ, որ լրջագույն փոփոխությունների շրջան է սկսվել Հայաստանի համար, քաղաքական ու քաղաքացիական ուժերի ճնշման, անցյալ տարի սկսված պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել վարչապետի հրաժարականին, իսկ ավելի ակտիվանալու եւ ճնշումը մեծացնելու շնորհիվ էլ հնարավոր կլինի հասնել ամբողջական իշխանափոխության:
«Ժառանգության» ղեկավարը հայտարարեց, որ եթե մինչեւ ապրիլի վերջը քաղաքական ու քաղաքացիական ուժերը, ժողովուրդը չկարողանան հասնել լրջագույն փոփոխությունների' իշխանափոխության, ապա, մայիսից սկսած, շարունակվելու է այն, ինչ մինչ այդ եղել է: Նա նաեւ ասաց, թե այս ամիսը լուրջ փոփոխությունների ու շրջադարձերի ամիս է: