կարևոր
2926 դիտում, 7 ժամ առաջ - 2025-06-16 16:48
Քաղաքական

Բացահայտվել է․ եկեղեցու վրա հարձակումը կդառնա Փաշինյանի վերջը

Բացահայտվել է․ եկեղեցու վրա հարձակումը կդառնա Փաշինյանի վերջը
Հունիսի 11-ի գիշերը հարյուրավոր մարդիկ Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ԱՄԷ-ից ժամանած Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այսպես հայերն իրենց աջակցությունն են հայտնել կաթողիսկոսին, որը վերջին օրերին կատաղի հարձակումների է ենթարկվում վարչապետի կողմից։ Թավշյա հեղափոխության առաջնորդը ձգտում է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի հեռացմանը եւ ցանկանում է վերահսկել Նոր կաթողիկոսի ընտրության գործընթացը: Նրա գործընկեր Միխեիլ Սաակաշվիլիի համար եկեղեցու վրա հարձակումն ավարտվել է իշխանության կորստով։

Գարեգին Բ կաթողիկոսին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին ծափահարություններով: Մարդիկ վանկարկում էին «Վիափառ» (Կաթողիկոս) բառը։ Կաթղիկոսն ընթերցեց Տերունական աղոթքը եւ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին: «Վերջին օրերին վարչապետի հնչեցրած արտահայտություններն առաջացրել են հայ ժողովրդի համընդհանուր վրդովմունքը։ Հավատում ենք՝ Աստծո ողորմությամբ ձեզ հետ միասին կկարողանանք հաղթահարել այս դժվարությունը՝ առանց ավելորդ զգացմունքների եւ բողոքի: Հավատում ենք նաեւ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք մեր կյանքի բոլոր դժվարությունները»:

Հաջորդ առավոտ Փաշինյանը կրկին հարձակվել է կաթողիկոսի վրա։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող բացատրի, ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների, ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ այդ ուխտի ընդունումից հետո երեխա է ունեցել»,- գրել է նա սոցիալական ցանցի իր էջում։

Ավելի վաղ նա Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել էր եկեղեցիները «չուլանիզացնելու» մեջ։ Նրա կարծիքով՝ հայկական եկեղեցիներում տարբեր աղբ, անպետք իրեր եւ շինանյութեր են պահվում։ Այնուհետեւ նա հայտնեց՝ Գարեգին Բ Կաթողիկոսը զավակ ունի, թեեւ կուսակրոնության եդում է տվել: Վարչապետը հայտարարել է համակարգող խումբ ստեղծելու որոշման մասին, որը կզբաղվի Գարեգին Բ-ի պաշտոնանկությամբ եւ նոր կաթողիկսի ընտրության կազմակերպմամբ: Նա նաեւ նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններում»: Այլ կերպ ասած՝ պետությունը պետք է վերահսկի կաթողիկոսի ընտրությունը, ինչն ուղղակիորեն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, նրա օրենքներին եւ միջազգային նորմերին:

Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական բարձրագույն խորհուրդը հայտարարություն է արել, որում դրա արտահայտությունները եկեղեցու եւ Կաթողիկոսի հասցեին անվանել է «ամոթալի հակաեկեղեցական արշավ», որը կարող է կործանարար հետեւանքների հանգեցնել: Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի հայտարարությունները «խայտառակություն» է որակել: Նա նշել ՝ է իրենց համար առիթ կարող էր լինել Շվեյցարիայում՝ բեռնում Կաթողիկոսի ելույթը, որտեղ հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հասկացրեց, որ Ղարաբաղի հարցը փակված չէ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Էջմիածին, որտեղ հանդիպել է Գարեգին Բ-ի հետ՝ նրան հայտնելով իր լիակատար աջակցությունը: Բազմաթիվ հայկական հասրակական կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, հանդես են եկել ի պաշտպանություն Եկեղեցու եւ Կաթողիկոսի:

Փաշինյանի հարձակումը հայկական եկեղեցու վրա միանգամայն բացատրելի է.դա նրա վերահսկողությունից դուրս ազդեցության կենտրոն է։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո Հայ Առաքելական եկեղեցին պահանջում էր նրա հրաժարականը։ 2024 թ-ի մայիսին բոլորը համոզվեցին, թե որքան ազդեցիկ է եկեղեցին հայ հասարակության մեջ,երբ  «Տավուշ հանուն հայրենիքի» շարժմն առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը կարողացավ հարյուր հազարավոր մարդկանց մոբիլիզացնել Երեւանում բողոքի ցույցերի։

Փաշինյանի գործողություններն ուղղված են եկեղեցու թուլացմանը կամ պառակտմանը։ Չի բացառվում՝ նա գնա Կիեւի ճանապարհով՝ ձեւավորելով իրեն լիովին ենթակա զուգահեռ «եկեղեցի», որը կգրավի իսկական Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցիները։ «Համակարգող խմբի» ստեղծումը ճանապարհին առաջին քայլն է։ Նա կարող է շատ լավ ընտրել իր կաթողիկոսին եւ սկսել գայթակղել քահանաներին, իսկ անհավատարիմ հոգեւորականները հալածանքների կենթարկվեն։ Եթե պղծվել եւ զավթվել է Լավրը, ապա ինչո՞ւ Էջմիածինը չի կարող գրավվել։ Այստեղ երեւում է այն նույն «խորհրդականների» ձեռագիրը, որոնք նաեւ շահագրգռված են հայկական սրբավայրերը բանալ թալանելու մեջ։ Ի վերջո, Լավրի գանձերն արդեն թալանվել եւ դուրս են բերվել Արեւմուտք:

Մինչեւ հիմա Փաշինյանին հաջողվում էր անհնարինը։ Նա կարողացավ մնալ իշխանության ղեկին նույնիսկ այն բանից հետո, երբ պարտվեց պատերազմում եւ կորցրեց Ղարաբաղը։ Բայց այս իրավիճակում նա շատ մեծ ռիսկի է դիմում։ Նրա հոգեւոր եղբայր Սաակաշվիլին նույնպես արեց անհնարինը՝ պարտվեց պատերազմում, կորցրեց տարածքի 20 տոկոսը եւ մնաց իշխանության ղեկին։ Բայց հիմա նա դատապարտված է, ինչպես իր շատ համախոհներ։ Իսկ դրա ավարտի սկիզբը, եթե որեւէ մեկը հիշում է, հենց Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի դեմ արշավն էր, որից հետո Սաակաշվիլին վերջնականապես զրկվեց վրաց ժողովրդի աջակցությունից։

 

Մարինա Պերեվոզկինա

Աղբյուրը՝ mk.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի