Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerevan.Today-ը գրում է․
Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
17․05․2018թ․, կառավարության նիստ
Խոստում - Մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա: Սա որպես սկզբունք եկեք արձանագրենք: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքական որ թիմից է, որ ճամբարից է, որ կուսակցությունից է: Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և իրավական հետևանքի, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր խնդիր է»: Վարչապետը, դիմելով իրավապահ մարմիններին, նշել է, որ այդ հարցում ակնկալում է շատ կոնկրետ և արագ գործողություններ:
07.06.2018թ․, ելույթ Ազգային ժողովում
Խոստում - Առանցքային նշանակություն ունի և հետևաբար՝ կառավարության գործունեության համար ուղենշային է լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրը. Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
Չափազանց կարևոր եմ համարում հանրային համերաշխության հաստատումը։ Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Հայաստանում բռնությունից զերծ հանրություն ունենալու, բռնությունից զերծ հարաբերություններ հաստատելու համար։
Բայց և ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի շատ հստակ արձանագրման վրա, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է և վերադարձ այդ ժամանակներին չի լինելու։ Ժողովրդի վստահությունը վայելող մեր կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ քաղաքական հայացքներից, անվտանգության համար, և չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ընթացքում լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, զոհեր լինեն և արյուն թափվի։
Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական բոլոր ուժերն ու քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները հստակ դիրքորոշում կարտահայտեն այս հարցի վերաբերյալ և մեզ կհաջողվի իրապես հանրային համերաշխություն հաստատել, նոր որակի քաղաքական, հանրային հարաբերություններ ունենալ, որտեղ բռնությունը մերժված է և որպես հարաբերությունների գործիք՝ սկսած ընտանիքից ու բակից, վերջացրած ընտրություններով և քաղաքական գործունեություն, բռնությունն ընդհանրապես որևէ տեղ չունի։
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։
Իրական պատկեր – Բռնության դեպքերն իրականում շատ են թե՛ ներհասարակական իրավիճակներում, երբ մեն օր կարելի է կարդալ հաղորդագրություններ կրակոցների, զենքով ու բռնությամբ հարցերի լուծման մասին, թե՛ բռնության դեպքերը շատ են իօրավապահ համակարգի կողմից, որը դրսևորվում է հատկապես տարաբնույթ ակցիաների ժամանակ։
10․02․2023թ․ աննախադեպ բռնության դեպքի մասին հայտարարեցին փաստաբանները․ ոստիկանության Երևանի Էրեբունու բաժնում փաստաբանների էին ծեծել՝ իրենց վստահորդների շահերը պաշտպանելու ժամանակ։ Ոստիկանները երեկ ծեծի էին ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։
16․04․2024թ․ մեկ այլ աննախադեպ բռնության մասին հայտնի դարձավ։ Քաղաքացի Սամվել Վարդանյանը տրանսպորտի մեջ հանդիպում է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին և անվանում հակահայ վիժվածք։ Դեպքից կարճ ժամանակ անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ քաղաքացուն վիրավորող գրառմամբ և ուղղորդեց իրավապահներին նրան խիստ պատժել։
Երիտասարդը ձերբակալվեց։ Նրա փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը մամուլի ասուլիսում պատմեցին, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Վարազդատ Հարությունյանը, մասնավորապես, նշել է․ «Ձերբակալվածների պահման վայր գնալու ճանապարհին Երևանի քննչական վարչությունից մոտ 1.5 րոպե հեռավորության վրա Սամվելին տեղափոխող մեքենան կանգնել է։ Քաղաքացիական հագուստով ուղեկցող 2 աշխատակից ասել են, որ իրենք պետք է կարիքները հոգան, ու դրանից հետո սև հագուստով դիմակավորված 3 անձինք մոտեցել են Սամվելին, մեքենայից դուրս հանել ու խոտերի մեջ գլուխը գետնին հարվածել, հետո էլ ձեռքերով են հարվածել։ Այդ ամենն ուղեկցվել է հայհոյանքներով։ Ծեծողները ստիպել են Սամվելին, որպեսզի կրկնի իր վերաբերյալ այդ սեռական բնույթի հայհոյանքները։ Սամվելն ընդդիմացել է, չի կրկնել, նրանք էլ թքել են Սամվելի վրա։ Չոքած քարշ են տվել, այնուհետև իջեցրել են տաբատն ու մահակը ցուցադրաբար պահել ոտքերի արանքում։ Այդ ամբողջ ընթացքում տղայի ձեռքերը եղել են շղթայված, այն էլ բավականին կիպ, որից ձեռքերն ուռել են ու վնասվել»։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Սամվել Վարդանյանի նկատմամբ, նախ՝ խուլիգանության հատկանիշներով, որով ազատազրկում չէր նախատեսում, ապա լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում։
Հասարակական դժգոհության, մեծ աղմուկի արդյունքում բռնության դեպքից մի քանի օր անց նոր միայն Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության՝ բռնության գործով։ Նա տանաչվելէ տուժող, սակայն մեղադրյալ չկա։ Կրկին հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և իրավական հետևանքի»։
28.11.2018թ․, ելույթ՝ Տավուշում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ
Խոստում - Առաջին անգամ 3-րդ հանրապետության պատմության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք երբեք իշխանությունը եղունգներով և ատամներով չենք պահելու: Եթե ձեզ անհրաժեշտ է, որ ես լինեմ ՀՀ-ի վարչապետ, կլինեմ, եթե պետք չէ, չեմ լինի:
Իրական պատկեր – Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր քաղաքացիները, քաղաքական կուսակցությունները, եկեղեցին, հասարակական կազմակերպությունները, մշակութային գործիչները, զանազան փորձագետներ, սփյուռքի գործիչներն ու կառույցները, հանրությանը հայտնի բազմաթիվ անհատներ բազմիցս Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել՝ նշելով, որ պատերազմում պարտված ղեկավարը իրավունք չունի շարունակել կառավարումը, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին։
12.03.2024թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Կարո՞ղ է մենք ենք խնդիրը, հելնենք ռադ լինենք, էս ժողովուրդն էլ պրծնի, երկիրն էլ»։
Դրանից օրեր անց՝ 01.04.2024թ․ ՔՊ անդամների հետ հանդիպմանը հայտարարում է․ «Պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի դավաճանություն»։
17.04.2024թ․ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ՝ հանձնումների մասին գյուղացիների հետ խոսելու։ Բերքաբեր գյուղում հանդիպման ժամանակ գյուղացիները Նիկոլ Փաշինյանին հայտնում են, որ իշխանության ննկատմամբ մեծ անվստահություն կա ։ «Չեք կարծո՞ւմ, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեք, ձեր մտածած ձևով կանենք, որովհետև նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները»:
Ի պատասխան Փաշինյանն ասում է. «Չեմ կարծում, որ դա այդպես պետք է լինի, որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, վղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն ամեն շաբաթ պետք է Իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք»:
Փաստացի, խոստումը՝ «Մենք երբեք իշխանությունը եղունգներով և ատամներով չենք պահելու։ Եթե ձեզ անհրաժեշտ է, որ ես լինեմ ՀՀ-ի վարչապետ, կլինեմ, եթե պետք չէ, չեմ լինի», չի կատարվել։
08․04․2019թ․, ճեպազրույց խորհրդարանում
Խոստում -Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն։
Կողմերը, հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը, սա մեր պայմանավորվածությունն է, սա մեր քաղաքական պայմանավորվածությունն է։ Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք էս քաղաքական պայմանավորվածությունը, ո՛չ, էդպիսի հնարավորություն չկա, բայց եթե հանկարծ որևէ մեկը դրժի այդ քաղաքական պայմանավորվածությունը, դա չի նշանակում, թե մենք չենք պաշտպանվելու, և հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի էդ պայմանավորվածությունը։ Մենք շատ հստակ պայմանավորվել ենք և գրավոր էդ պայմանավորվածությունն արձանագրել ենք և գրավոր այդ պայմանավորվածությունն արձանագրված է նաև Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ և ստորագրությամբ, խոսքը դրա մասին է, բայց մեր սկզբունքների մեջ ի՞նչն է, որ նաև ոչ միայն ուժ չկիրառել, այլև ուժի կիրառման սպառնալիք չկիրառել, և մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը որպես բանակցային գործոն փորձում է օգտագործել, մենք ընդամենը սա ենք ասում՝ եկեք չօգտագործենք դա, որովհետև, եթե շարունակեք օգտագործել, մենք էլ կօգտագործենք, արդյունքում ի՞նչ կստացվի։ Եկեք խաղաղության օրակարգը ձևավորենք և աշխատենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը։
Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի հիշատակած «որևէ մեկը», տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, լայնածավալ պատերազմ սկսեց, սակայն ոչ թե Նիկոլ Փաշինյանը նրան պարտադրեց խաղաղություն, այլ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարագրություն, որը հայտնի է կապիտուլյացիա անունով։ Թե ինչ եղավ դրանից հետո Արցախի հետ, բազմիցս նշել ենք, սակայն Ադրբեջանը տարածքներ է պահանջում Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ պատերազմ տեղի չունենալու համար պատրաստվում է հանձնել նոր տարածքներ։
17․07․2021թ․, Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ճեպազրույց՝ Երևանում բանակցություններից հետո
Հայտարարություն - ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին: Ինչպես արդեն հայտնի է, այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, որոնք ի դեպ, ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաև ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաև Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը: Այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար: Չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարեց․ «Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը»:
Իրական պատկեր – Նախ պարզվեց, որ տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոն նվիրատվություն չէ, այլ մեծ մասը՝ 1.4 միլիարդ եվրոն, վարկ է: 1 մլրդ եվրոն՝ մասնավոր ներդրումների խոստումներ։ Եվ 2,6 մլրդից միայն 200 միլիոն եվրոն է անհատույց՝ 5 տարում (տարեկան 40 մլն եվրո):
Ուշագրավը, սակայն, այդ գումարի ճակատագիրն է։ Գումարը պետք է տրամադրվեր 5 տարվա ընթացքում, այիսնքն՝ մինչև 2026 թվականը։ 05.04.2024 Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես եկան հայտարարություններով, որի ժշամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց․ «Արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացվել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, և մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնենք իրականացումը»։
Այսինքն 3 տարում հատկացվել է խոստացված 2,6 մլրդից ընդամենը կես միլիարդ եվրոյից պակաս գումար, այն էլ՝ հիմնականում արտաքին պարտքի ճանապարհով։
10․04․2024թ․ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ 2021 թվականի ամռանը խոստացված տնտեսական ներդրման 2,6 մլրդ-ը չի չեղարկվել, գումարը կա, սակայն ծրագրերի իրականացման համար մի շարք խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ գումարը չի հաջողվում ստանալ։
Շարունակելի
Կարդացեք նաև՝