կարևոր
6382 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-06 13:58
Քաղաքական

ՏԵՂԵԿԱՆՔ № 44՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 44՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.Today-ը գրում է․

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

 15․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրապարակում

Խոստում – Մեր հաջորդ քայլը լինելու է ընտրական ցուցակների մոբիլացումը․ ի՞նչ է դա նշանակում․ եթե դուք գիտեք, որ Հայաստանի քաղաքացիների ելումուտը արձանագրվում է  սահմանի վրա։ Եթե որևէ քաղաքացի ՀՀ-ն լքեց և չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրացուցակից։ Մարդը վերադարձավ, համակարգն ավտոմատ իրեն վերադարձնում է ընտրական ցուցակ։ Սա մեզ հնարավորություն կտա բացառել բացակաների առկայությունը ընտրական ցուցակում։ Այս համակարգը թույլ է տալիս, որ մարդը իր բացակայության բերումով հանվի ցուցակից և իր ներկայության բերումով նորից մտնի ցուցակ։ Այսինքն, մենք ապահովում ենք բացակայության դեպքում նրա հանումը ցուցակից՝ առանց նրա իրավունքները ոտնահարելու։ Այսինքն, եթե մի մարդ նույնիսկ 10 տարի Հայաստանում չի եղել, ընտրությունների օրը եկավ - մտավ Հայաստան, համակարգը պետք է նրան միանգամից ներառի ընտրական ցուցակ։ Նա կարող է գալ, քվեարկել և նույն օրն էլ թողնել հեռանալ։

Իրական պատկեր – Այս խոստումը չի կատարվել։ Հայաստանի ընտրական ցուցակները լի են ընտրողներով, որոնք Հայաստանում չեն բնակվում և հակառակը՝ Հայաստանի ընտրական ցուցակներից բացակայում են բազմաթիվ անձինք, որոնք վերադարձել են Հայաստան, բայց անունը չկա ընտրական ցուցակներում։
 

08․05․2018թ․, ելույթ Ազգային ժողովում

Խոստում - «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Իրական պատկեր – Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի,  Հայաստանում ցանքատարածությունները նվազել են, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ շատ կտրուկ։

Այսպես, ցանքատարածությունները ըստ տարիների ունեն հետևյալ պատկերը

  • 2017թ․ - 294,500 հա
  • 2018թ․ - 242,300 հա
  • 2019թ․ - 227․900 հա
  • 2020թ․ - 222,700 հա
  • 2021թ․ - 227,200 հա
  • 2022թ․ - 212,400 հա

 
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցանքատարածությունները պակասել են 82,100 հեկտարով։
 

Ընդ որում, բոլոր տեսակի մշակաբույսերի ուղղությամբ կա նվազում

 

 

2018

2019

2020

2021

2022

Հազ/հա

Հազ/հա

Հազ/հա

Հազ/հա

Հազ/հա

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր

130․2

121․2

121․7

124․9

114․4

Տեխնիկական մշակաբույսեր

2․1

1․6

1․4

1․3

1․2

Կարտոֆիլ

22․1

20․5

20․5

20․1

19․3

Բանջարեղեն

21․7

20․6

21․3

19․5

19․1

Բոստանային մշակաբույսեր

4․6

4․3

4․0

4․5

4․1

Կերային մշակաբույսեր

61․6

58․6

53․6

56․7

54․1

 

Այս ընթացքում պակասել է թե՛ վարելահողերի թիվը, թե՛ արոտավայրերի թիվը։

Մասնավորապես, եթե վարելահողերը 445․600 հեկտար էին 2018թ․, ապա 2022-ին՝ 442․700 հեկտար։

Եթե արոտավայրերի թիվը 2018-ին 1 մլն 51 հազար 600 հեկտար էր, ապա 2022-ին՝ 1 մլն 49 հազար 700 հեկտար։

Նշենք, որ 2023 թվականին վերաբերող տարեգիրքը դեռ չի հրապարակվել։

Նիկոլ Փաշինյանը ինքը, որ խոստանում էր բացառել գյուղատնտեսական հողերի չմշակումը, 28․04․2021թ․ արձանագրեց, որ «Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում»:

08․04․2019թ․, ճեպազրույց խորհրդարանում

Հայտարարություն - «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։

06․05․2020թ․, ելույթ՝ խորհրդարանում

Հայտարարություն - «Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք․․․ Ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Իրական պատկեր - Չնայած Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Ադրբեջանի հետ Արցախի հարցով բանակցությունները իր սեփական կետից է սկսել, դա չէր խանգարում, որ պարտությունից հետո, արդեն, մեղադրեր նախկին իշխանություններին՝ իրեն թողած բնանակցային ժառանգության համար, որը ներկայացնում էր ամեն անգամ ըստ այդ իրավիճակի։ Նիկոլ Փաշինյանին քանիցս հարց հնչել է, թե ինչու է հղում անում նախկիներին, եթե բանակցությունները սկսել է իր սեփական կետից։

Այս ընթացքում բազմիցս են փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները հարցադրում արել, թե որն է Փաշինյանի «սեփական կետը» բանակցություններում, ո՞րտեղից է սկսել։ Բանակցությունները Ալիևի հետ, Նիկոլ Փաշինյանը սկսել է 2018 թվականի սեպտեմբերից։ Փաշինյան-Ալիև առաջին ոչ ֆորմալ հանդիպումը և բանակցությունը եղել է 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Դուշանբեում, ԱՊՀ ղեկավարների նիստի շրջանակներում։

Հաջորդ օրը՝ առավոտյան, ևս մեկ հանդիպում են ունենում։ Հայաստան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու ասաց՝ քննարկել են սահմանին լարումը իջեցնելը, պայմանավորվել են բանակցություններով լուծել Ղարաբաղի հարցը և պայմանավորվել են աննախադեպ բան՝ օպերատիվ կապ ստեղծել միմյանց մեջ։ Իսկ սեպտեմբերի 28-ի հանդիպման պատճառը եղել է ճշտելը՝ պայմանավորվածություններն ուժի մեջ են, թե ոչ և համոզվել են, որ ուժի մեջ են։

18․10․2018թ․ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է «Ադրբեջանական կողմի հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել»։

14.03.2024թ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտում արեց Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից․ «Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց, հետո Հայաստանի նոր կառավարությունից ստացանք հավաստիացումներ, որ իրենց կդրսևորեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն»։ Սա, թերևս, կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սկսելու կետը։

Ալիևի այս հայտարարությունից մեկ օր անց՝ 15․03․2024թ․, ԱԺ-ում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ալիևին տարածքները հանձնել։ Արարատ Միրզոյանը չհերքեց, ընդամենը ասաց․ «Առաջին օրվանից բանակցություները եղել են տարածքային զիջման շուրջ»։ Նախարար Միրզոյանը, ըստ երևույթին, նկատի ուներ ոչ թե Նիկոլ Փաշինյանի սկսած բանակցությունների առաջին օրվանից, այլ՝ բանակցային պատմությունից ընդհանրապես։

Նրան արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ասելով․ «ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին։

Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»:
 

11.05.2019թ․ «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողով

Խոստում - Առաջիկա 5 տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով

Իրական պատկեր – Լրանում է 5 տարին, սակայն Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ծրագրում ներառվեց մեկ այլ դրույթ՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիր։

Կառավարությունն այս ծրագրի մասին պարբերաբար գնահատական է հնչեցնում, սակայն հիմնականում այն տեսանկյունից, որ դպրոցները, մանկապարտեզները կառուցվում են զգալի թերացումներով։

2024 թվականի հունվար ամսին Նիկոլ Փաշինյանն այցելեց նորակառույց դպրոցներ Լոռու և Արմավիրի մարզերում, պոկոց կախիչներ, ցնցուխը տվեց ԿԳՄՍ նախարարին և պահանջեց ստուգել արժեքը, մի շարք թերություններ մատնանշեց և պաշտոնից ազատեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին։ Իսկ կառավարության՝ 07․03․2024թ․ նիստում հայտարարեց․ «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք 0-ից սովորում ենք, բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Ես ուզում եմ խոսել պատուհանի, ծորակի, ցնցուղի մասին, չնայած, համոզված եմ արդեն, որ չենք կարող նկարագրել։ Այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք։ Ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի՞, պատուհանն է, հենա՝ դրել ենք, բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակը այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները։ Իսկ կա՞ն աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց նրանց պետք է ամիսը տալ 1մլն և ավելի աշխատավարձ։ Մինչև այս հարցը չլուծենք, սենց գնալու ենք»։

Ստացվում է՝ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիրն իրականացվել է թերություններով։

 

Շարունակելի

 

Կարդացեք նաև՝

ՏԵՂԵԿԱՆՔ № 1 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 2 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 3 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 4 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 5 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 6 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 7 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 8 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 9 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 10 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 11 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 12 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 13 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 14 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 15 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 16 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 17 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 18 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 19 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 20 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 21 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 22 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 23 –ը  

ՏԵՂԵԿԱՆՔ № 24 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 25 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 26 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 27 –ը

ՏԵՂԵԿԱՆՔ № 28 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 29 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 30ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 31 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 32 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 33 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 34 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 35 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 36 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 37 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 38 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 39 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 40 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 41 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 42 –ը 

ՏԵՂԵԿԱՆՔ № 43 –ը 

twitter sharing button