|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 21-24-ին` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ կանխատեսումների՝ այսօր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3–5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։