Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1915 թ-ի իրադարձությունների 109-րդ տարելիցի նախաշեմին Փաշինյանը մի քայլ արեց, որը կարելի է գնահատեն Թուրքիայում, որը, ըստ պնդումների, հարաբերությունների կարգավորման պայմաններից առաջ քաշում Հայոց ցեղասպանության հրաժարումը: Միաժամանակ այն Անդրկովկասում արթնացրեց Առաջին համաշխարհային պատերազմի արձագանքը, ընդ որում, ըստ թուրքական Hürriyet պարբերականի, հաշվի առնելով «պահի կոնյունկտուրան»։
Թերթը մանրամասնում է՝ Փաշինյանն ամերիկյան սոցցանցի իր անձնական էջում հրապարակել է իշխող քպ կուսակցության քաղաքական դպրոցի համար պատրաստած «ՀՀ սոցիալական հոգեբանություն» թեմայով կոչը։ Ընդ որում, նա օգտագործել է «մեծ աղետ (Meds Yeghern)» բառերը «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն, որով նկարագրվում են 1915 թ-ի իրադարձությունները։ Թերթը հատուկ ընդգծում է՝ Փաշինյանն անցել է «Մեծ եղեռն» տերմինի օգտագործմանը, որն առկա է ԱՄՆ-ի ապրիլի 24-ի ուղերձներում։
Բայց միայն դա չէ: դա գրել է՝ «Ռուսաստանը 1915 թ-ին հեռացավ, ինչի հետեւանքը դարձավ «մեծ աղետը»։ «Կան բազմաթիվ փորձագետներ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Իհարկե, սա ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց, ցավոք, մեր ժողովուրդը տեսել է նման պատմություն, - գրում է դա։ - Ի վերջո, ինչի հետեւանքն էր 1915 թվականի Մեծ աղետը, երբ ներքին խնդիրների ծանրության տակ Ռուսաստանը ստիպված եղավ լքել, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը: Եվ հայերը, որոնք կատարել են հստակ ընտրություն, աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին դեմ առ դեմ Թուրքիայի հետ»։
Սակայն դա պատմական փաստերի կոպիտ խեղաթյուրում է։ Նախ, ռուսական բանակը սկսեց հեռանալ Անդրկովկասից միայն 1917 թ-ի սկզբին։ Երկրորդ՝ Սանկտ Պետերբուրգը, տեղեկություններ ունենալով Օսմանյան կայսրությունում գործող հայկական քաղաքական կուսակցությունների եւ երիտթուրքերի միջեւ Արեւելյան Անատոլիայում հայկական պետություն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին, զգուշավոր էր վերաբերվում հայկական հարցը որպես Օսմանյան կայսրությունը թուլացնելու միջոց օգտագործելուն։ Դեռեւս 1902 թ-ին Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդը Ֆրանսիայից ռուսական ռազմական հետախուզության կողմից տեղեկություններ էր ստացել, որոնց վրա կիրառվում էր «Մեծ Հայքի» քարտեզը։ 1908 թ-ին ռուսական հետախուզության գործակալությունը հայտնում էր․ «երիտթուրքերի եւ դաշնակների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Արեւմտյան Հայաստանին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ»: Հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանը գրում է․ այն ժամանակ «հայկական երեւակայական լավատեսությունը տարածվեց նաեւ Կովկասում»: Այս առնչությամբ Սանկտ Պետերբուրգում, ռուս բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքով՝ «չէին ցանկանում թուրքական Հայաստանը դարձնել երկրորդ Բուլղարիա՝ ենթադրելով հայերի նկատմամբ հաշվեհարդար»։ Կադետների կուսակցության առաջնորդ Պավել Միլյուկովի հուշերից. «Թուրքիայի հետ 1914 թ-ին սկսված պատերազմը, թվում էր, դյուրացնում էր հայկական ծրագրերի իրականացումը։ Սակայն Թուրքիան նրան նախազգուշացրեց 1915 թ-ի սարսափելի ջարդով։ Վեց վիլայեթների հայ բնակչության զգալի մասը կոտորվեց քրդերի կողմից, մնացածներին՝ ծերերին, կանանց եւ երեխաներին, թուրքերը որոշեցին վտարել Միջագետք»։
Արդյունքում Փոքր Ասիայում ամբողջովին ոչնչացվեց հայկական ներկայությունը, ինչը էապես նվազեցրեց հայերի մարտունակությունն ու քաղաքական լծակները Կովկասում 1910-ականների վերջին - 1920-ականների սկզբին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Բայց, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ «Մեծ Հայաստան» ստեղծելու ծրագրերը հայերը մշակել են երիտթուրքերի եւ Ֆրանսիայի հետ միասին, իսկ Ռուսաստանը պետք է ապահովեր դրա իրականացումը։ Այժմ նրա մեղքը Երեւանում տեսնում են նրանում, որ նա հրաժարվել է կամ չի կարողացել իրագործել հայկական ծրագրերը՝ հայտնի պատմական պատճառներով։
Այնուամենայնիվ, Փաշինյանն ավելի հեռուն է գնում։ «Սա վերջին 100 տարիների խնդիրն է, սա վերջին 150 տարիների խնդիրն է», - նշում է նա։ - Այսօր էլ մեզ մոտ վիճակը շատ ծանր է, բայց ի տարբերություն 100 եւ մի փոքր ավելի տարի առաջվա, այսօր ունենք պետություն, որը համարվում է ժողովրդավարական, որը համարվում է զարգացող եւ որը համարվում է բանակցելու ունակ: Մենք հնարավորություն ունենք հասկանալու եւ կառավարելու այդ ռիսկերը, ինչը, պետք է հասկանալ, հեշտ չէ»։ Ընդ որում, նա, հավանաբար, անտեսում է այն, որ փորձելով յուրովի փակել հայոց ողբերգական պատմության այդ էջը, նա հարցականի տակ է դնում ընդհանրապես հայերի կովկասյան ինքնությունը, չնայած 1915 թ-ի իրադարձությունների վերաբերյալ հայեցակարգային հավասարակշռությանը, այն նետելով Թուրքիայի կողմը՝ իբր նրա պահանջները բավարարելու հաշվարկով։ Խաղադրույքն այն է, որ իբր «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ի հայտ է եկել ԽՍՀՄ տարիներին, երբ «կտրուկ վատացան Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն»։
Բայց Անկարայի համար մեկը մյուսից ավելի լավ չէ։ Խնդիրը միայն հայերի մեջ չէ, թեեւ նա սուր է արձագանքում նրանց, հույների, ասորիների, իսկ այժմ քրդերի նկատմամբ հաշվեհարդարի հիշատակման ցանկացած մեղադրանքին։ Թուրքիային ավելի շատ ձեռք է տալիս երկկողմանի պատասխանատվության թեզը, այլ ոչ թե այն, որ երկիրը ժամանակակից տեսքով ծնվել է ոչ թե թշնամու դեմ կռի փառքից, այլ «անցանկալի ժողովուրդների» հսկայական զանգվածների նկատմամբ դաժան հաշվեհարդարից։ Դրա համար էլ Թուրքիայում շատ փորձագետներ «փաշինյանի թեզերը» գնահատում են ավելի շատ Ռուսաստանին ուղղված, որպես «հարված Անդրկովկասում նրա պատմական ներկայությանը»։ Բայց արդյո՞ք դա կհանգեցնի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, մնում է բաց։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի