|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․
«Հայաստանում Իրանի դեսպանն այս շաբաթ երկու կարևոր հարցազրույցներ ունեցավ: Մեկն իրանական մի լրատվամիջոցի, իսկ մյուսը «Ազատության ռադիոկայան»-ի հետ:
Տարբեր կարևոր ընդգծումների կողքին ուշագրավ էր հատկապես դեսպանի մեկ հայտարարությունը.՝ «Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանն ու գեոպոլետիկական փոփոխություններին»:
Ուշագրավ է հատկապես «գեոպոլետիկական փոփոխությունները» արտահայտությունը:
Անշուշտ դա տարբերվում է «սահմանների փոփոխությունից», այլապես հարգելի դեսպանը դրանք իրարից չեր առանձնացնի:
Թե ինչի է ակնարկում դեսպանը «գեոպոլետիկական փոփոխությունների» մասին հիշելով դժվար չէ գուշակել նկատի առնելով Հայաստանի կապակցությամբ որոշ արտաքին կողմերի վերջին «գերակտիվությունը»:
Իրանի դեսպանը դիվանագիտական լեզվով նաև հասկացնել է տալիս, թե ներկայիս վտանգավոր ու Իրանի համար ոչ-ցանկալի ընթացքից հրաժարվելու դեպքում Թեհրանն ինչ է առաջարկում բարեկամ Հայաստանին՝ գազի արտահանման կրկնապատկում և էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործում, որն արդեն 17 տարի է ինչ կառուցվում է ու դեռ ավարտին չի հասել:
Հայաստանում կհասկանա՞ն Իրանի դեսպանի հայտարարությունների տողատակերը: Դա արդեն ժամանակը ցույց կտա»: